Главная » 2011 » ՆՕՅԵՄԲԵՐ » 26 » Վիլնյուսում ողորմություն տվողներն օրինազանց են ճանաչվել
13:52
Վիլնյուսում ողորմություն տվողներն օրինազանց են ճանաչվել
Վիլնյուսի  քաղաքային վարչությունն արգելել է քաղաքում ողորմություն տալ ու ողորմություն խնդրել: Արգելքի խախտումը դիտվելու է հասարակական կարգի խախտում: Բացառություն են եկեղեցու մուրացիկները, ինչպես նաև "սոցիալական միջոցառումների ժամանակ” փող  հավաքելը: Իշխանություններն իրենց որոշումը բացատրում են երկու փաստարկով.առաջին. մուրացիկները քաղաքի տեսքն են գցում, երկրորդ` հիմնականում ստացած ողորմությունը ծախսվում է ալկոհոլի վրա: Սակայն, դեռևս  նախատեսված չեն տուգանքներ  նրանց համար, ովքեր ողորմություն են տալիս: Նրանց կփորձեն տարհամոզել խոսքով:
Категория: Հետաքրքիր | Просмотров: 472 | Добавил: VAHAG-RIHANNA | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: