Главная » 2011 ԴԵԿՏԵՄԲԵՐ 11 » Վարչապետի նստավայրից գողացել են Մադագասկարի թագավորների թագը
00:43 Վարչապետի նստավայրից գողացել են Մադագասկարի թագավորների թագը | |
Դեկտեմբերի 4-ին` վաղ առավոտյան, Մադագասկարի մայրաքաղաք Անտանարիվուի Անդաֆիավարատրա պալատում տեղակայված թանգարանից գողացել են մադագասկարյան թագավորների թագը:Գողը թանգարան է սողոսկել` կոտրելով ապակին: Պաշտոնյաները նշել են, որ տվյալ թագն ամենակարևոր պատմական փաստն է եղել, որը XIX կիրառել են Մադագասկարը կառավարող թագավորների թագադրման ժամանակ: Մինչ այս թագը պահպանվում էր Ռուվա ամրոցում, որը նույնպես գտնվում է Մադագասկարի մայրաքաղաքում: Սակայն, 1995-ին ամրոցում բռնկված հրդեհից չվնասված իրերը տեղափոխվել էին թանգարան` երկրի վարչապետի պաշտոնական նստավայր: Թագի մասին տեղեկության համար կառավարությունը պարգև է խոստացել, որի չափը չի ճշգրտվում | |
|
| |
| Всего комментариев: 0 | |
