Главная » 2011 ԴԵԿՏԵՄԲԵՐ 11 » Վալենտինոն 3D-ում.բացվել է վիրտուալ թանգարան
00:18 Վալենտինոն 3D-ում.բացվել է վիրտուալ թանգարան | |
Մկնիկի երկու հարված և դուք կհայտնվեք իտալական մեծագույն կուտյուրեի ուշագրավ արխիվներում: Վալենտինոն իր վիրտուալ թանգարանը ներկայացրեց Նյու-Յորքում: Նրա օն-լայն հավաքածուն 3D ֆորմատով 300 զգեստի մոդել է, մոտ հինգ հազար նկար և 100 տեսանյութ:Ընտրելով դուր եկած մոդելը` կարելի է տեսնել նրա ստեղծումը, գծագրերը և գովազդային նյութերը: Վարպետն ասում է , որ եթե այսպիսի թանգարան ստեղծեր իրականում, ապա հարկավոր կլիներ 900 քմ տարածք: Զգեստներ ստեղծելու փորձը, որոնցում ժամանակին հանդես են եկել Էլիզաբեթ Թեյլորը, Սոֆի Լորենը, Ժակլին Քենեդին և Ջուլիա Ռոբերտսը, Վալենտինոն ծրագրում է նախապես սկսել երիտասարդ դիզայներների և ուսանողների հետ: «Դա յուրօրինակ «ապագայի հիշողություն է »,- ասում է Վալենտինոն իր նոր նախագծի մասին: – Այն մարդկանց համար, ովքեր մի քանի տարի հետո կստեղծեն նորաձևությունը, գիտելիքը պարտադիր է»: | |
|
| |
| Всего комментариев: 0 | |
