Главная » 2011 ՆՕՅԵՄԲԵՐ 9 » Ճապոնիայում ձկնորսը 150 հազար դոլար է որսացել
18:06 Ճապոնիայում ձկնորսը 150 հազար դոլար է որսացել | |
![]() Կայսրության բնակչի որսացանցում արքայական որս էր հայտնվել: Տղամարդը երկրի հյուսիարևելայն ափերի մոտ ջրից դուրս էր քաշել փողով լեցուն պարկ: Իվեյթ մարզի Օֆունատո քաղաքում հոկտեմբերի 8-ին սովորական հերթական որսի ժամանակ բախտավորը 150-հազարանոց պարկ էր որսացել: Միայն ցամաք հասնելուց հետո է պարզել պարկի պարունակությունը` 1000 հատ 10 հազարանոց իեն: Ամենայն հավանականությամբ, պարկը ցունամիի ժամանակ է կորել: Ի դեպ, 20 հազար մարդու կյանք խլած երկրաշարժի ու ցունամիի ժամանակ գտնվել են բազմաթիվ արկղեր` նման պարունակությամբ: Եթե 6 ամսվա ընթացքում գտածոյի տերը չհայտնվի, ապա Ճապոնիայի հասարակ քաղաքացին միանգամից կդառնա միլիոնատեր: | |
|
| |
| Всего комментариев: 0 | |
