Главная » 2011 ՆՕՅԵՄԲԵՐ 29 » Ճապոնիայի ոստիկանությունում առաջին անգամ ծառայության է անցել 2 պուդել
18:13 Ճապոնիայի ոստիկանությունում առաջին անգամ ծառայության է անցել 2 պուդել | |
Ճապոնիայի Հոնսյու կղզու Տոտորի պրեֆեկտուրայում որոնողափրկարարական ծառայության ջոկատում աշխատանքի են «ընդունվել» պուդելներ: Կարին ու Ֆուգա անուններով շներն իրենց ծառայողական պարտականությունները կսկսեն կատարել 2012-ի հունվարից: Տոյ-պուդելներին մարզել են Տոտորիի ծատայողական շների կենտրոնում: Վերջերս նրանք «ավարտական» թեսթ են հանձնել:Շնիկներին ծառայության վերցնելու պատճառը որոնողական աշխատանքներում ավելի փոքրաչափ կենդանիներ ներգրավելու անհրաժեշտությամբ է պայմանավորված , քան գերմանական հովվաշներն են: Փորձը ցույց է տվել, որ հաճախ խոշոր շները չափսերի պատճառով չեն կարողանում սողոսկել նեղ ճեղքերով, իսկ այս շնիկներն այդ առաջադրանքը հեշտությամբ են կատարում: Կարինն ու Ֆուգան առաջին տոյ-պուդելներն են այս ծառայությունում, սակայն ոչ միակ փոքրամարմին շները ոստիկանությունում: Նառա պրեֆեկտուրայի ոստիկանությունում ծառայում է չիխուախուա ցեղատեսակի մեկ շուն, իսկ Վակայամայի իրավապահ մարմիններում` փոքրաչափ շնաուցեր: Շան հասակի չափորոշիչներով տոյ-պուդել է համարվում այն շունը, որի հասակը չի գերազանցում 28 սմ: | |
|
| |
| Всего комментариев: 0 | |
