Главная » 2011 » ՆՕՅԵՄԲԵՐ » 14 » Տեսուչները նաև դրամաշորթնե՞ր են
12:08
Տեսուչները նաև դրամաշորթնե՞ր են

ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանն այսօր ՀՀ տրանսպորտային տեսչության կատարած աշխատանքների վերաբերյալ խորհրդակցության ժամանակ նշել է, որ տեսչության աշխատանքներում նկատվում են դրամաշորթության դեպքեր եւ տեսչության պետի, նախարարության աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների ուշադրությունն է հրավիրել` ուժեղացնելու վերահսկողությունը, խստացնելու կարգապահությունը եւ տեսչություն-ավտոկայան համագործակցությունը:
Նմանատիպ դեպքերի պատճառով Տրանսպորտային տեսչության մարզային ստորաբաժանման երկու ղեկավարներ եւ աշխատակիցներ ազատվել են աշխատանքից:
2011 թվականի ինն ամիսների ընթացքում ՀՀ տրանսպորտային տեսչության կողմից իրականացրած աշխատանքների, այդ թվում տարբեր խախտումների վերաբերյալ կազմած արձանագրությունները, ցույց են տալիս, որ դրանց թիվը զգալիորեն աճել է, մասնավորապես` 2010 թվականին կազմվել է 3674 արձանագրություն եւ գանձվել է 23 մլն 883 հազար դրամ, իսկ 2011թ.-ի 9 ամիսներին, համապատասխանաբար, 4101 արձանագրություն եւ 25 մլն 380 հազար դրամ:

Մ.Վարդանյանին չի բավարարել Տրասնպորտային տեսչության աշխատանքը եւ ոլորտի պատասխանատուներին մեկ ամիս ժամանակ է տրվել իրավիճակը ոչ միայն մայրաքաղաքում, այլեւ մարզերում շտկելու համար:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունից:

Տեսուչները նաև դրամաշորթնե՞ր են

Просмотров: 439 | Добавил: VAHAG-EMINEM | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: