10:00 Թուրք ուսանողները ցանկացել են ձողերով խփել Էրդողանին, սակայն ծեծել են ոստիկանապետին | |
![]() ուրքական ոստիկանությունը կոշտ միջոցներ է ձեռնարկել Թուրքիայի վարչապետի դեմ բողոքի ակցիա կազմակերպել ցանկացող ուսանողների նկատմամբ՝ օգտագործելով ուժ եւ արցունքաբեր գազ։Թ Ստամբուլի Դոլմաբահչեյի պալատում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կազմակերպել էր հանդիպում թուրքական համալսարանների ռեկտորների հետ։ Թուրք ուսանողների մի խումբ վերցրել է ձվեր եւ շարժվել Դոլմաբահչեյի ուղղությամբ՝ բողոքելու Էրդողանի դեմ։ Սակայն թուրքական ոստիկանությունը կոշտ միջոցառումներ է իրականացրել ուսանողների դեմ՝ օգտագործելով արցունքաբեր գազ։ Այդ ընթացքում Բեյօղլուի ոստիկանապետը անձամբ է մասնակցել գործողությանը՝ փորձելով ձերբակալել բողոքավոր ուսանողներին եւ ընկել ծուղակը՝ շրջապատվելով ուսանողների կողմից։ Կատաղած ուսանողները սկսել են ոստիկանապետի վրա հարձակվել դրոշակի ձողերով։ Վրա հասած ոստիկանության ուժերը փրկել են ոստիկանապետին եւ ձերբակալել 10 ուսանողի։ Թուրքիայի մյուս խոշոր քաղաքներում ուսանողները եւս բողոքի երթեր են իրականացրել, որի ընթացքում կրկին ենթարկվել են ոստիկանության ուժային միջամտությանը։ | |
|
| |
| Всего комментариев: 0 | |
