Главная » 2011 » ՆՕՅԵՄԲԵՐ » 20 » Սպիտակ ծովում Ռոբինզոնին են գտել
16:36
Սպիտակ ծովում Ռոբինզոնին են գտել
Նույնիսկ մեր ժամանակներում կարելի է հանդիպել ամենաիսկական Ռոբինզոնին: Հենց այդպես էլ անվանում են Սպիտակ ծովում գտնված մարդուն:

Նրան լրիվ պատահաբար են գտել` Սոլովեցկյան վանքից կորած երկու մարդկանց որոնումների ժամանակ: Ռոբինզոնը  ջրիմուռ հավաքող 25-ամյա Սերգեյ Գանյուշևն է Սոլովկիից. «Ես առագաստանավով ուղևորվեցի ջրիմուռների հետևից:  Հոկտեմբերի 1-ին նավը խորտակվեց, իսկ ես կարողացա լողալով մոտակա ափ հասնել, որը, ինչպես պարզվեց, կղզի է 50-ը 100 մետրի վրա: Ստիպված որջ փորեցի, որտեղ հնարավոր էր քամիներից պաշտպանվել, ու սնվում էի ափ դուրս գցած ծովախոտով, խմում անձրևաջուր»,-պատմել է փրկվածը:

Վերջին 3 օրերին ես գրեթե չեմ հեռացել իմ ապաստարանից ու արդեն կորցրել էի փրկվելու հույսը: Միայն ուղղաթիռի աղմուկը ստիպեց ինձ վերջին ուժերս հավաքել ու դուրս սողալ որջի»: Բժիշկները նրա վիճակը գնահատում են միջին ծանրության: Նա  թուլացել է ու ցրտահարության  նշաններ են նկատվում: Տարակուսանք է առաջացնում այն փաստը, որ ոչ մեկը նրան չի փնտրել ու չի հայտարարել ուր հարկն է:

Իսկ փնտրվող անձանց դեռ չեն գտել: Վանականն ու  վանքի աշխատակիցը դուրս են եկել Մեծ Սոլովեցկի կղզու նավահանգիստ, շուտով նրանց հետ կապն ընդհատվել է: Վանահայրն այդ մասին  հայտնել է փրկարարական կազմակերպություն ու սկսվել են որոնողական աշխատանքները:

Категория: Նորություններ | Просмотров: 419 | Добавил: VAHAG-RIHANNA | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: