Главная » 2011 ՆՕՅԵՄԲԵՐ 5 » Շինաներ
19:16 Շինաներ | |
Համակարգիչները պարունակում են տարբեր բլոկներ, որոնք ոչ միայն տրամաբանական առանձին բլոկներ են, այլ նաև ֆիզիկապես առանձին սարքեր: Այդ սարքերն իրար հետ միանում են որոշակի երկարության լարերով և այդ կապերը շատ ավելի երկար են լինում, քան նրանց ներքին կապերը: Օրինակ համակարգիչը պարունակում է ղեկավարման բլոկ, թվաբանական սարք, հիշող սարք, արտաքին սարքեր: Այժմ պատկերացնենք, որ ամեն մի բլոկ պետք է իրականացնել հնարավորություն, որ ամեն մի բլոկ փոխանակի տվյալներ մնացած բոլոր բլոկների հետ: Ակնհայտ լուծումն այն է, որ ամեն մի բլոկ պարունակի մուլտիպլեքսոր, ինչպես ցույց է տրված նկարում 1-ում:Այսպիսի լուծման ակնհայտ թերությունն այն է, որ պահանջում է մեծ քանակությամբ կապեր ունենալ և այդ կապերը հաճախ շատ երկար են: Ավելի ընդունելի լուծում կարելի է գտնել միայն անելով որոշ զիջումներ: Որպես այդպիսի զիջում կարողն է առաջարկվել, որ յուրաքանչյուր պահի միմյանց հետ կապվեն միայն երկու բլոկ: Այսպիսի մոտեցումը, որը շատ դեպքերում հեշտությամբ կարելի է իրականացնել, բերում է մի համակարգի, որտեղ սարքերը իրար հետ միացված են այսպես կոչված շինայով: Այս դեպքում, քանի որ ժամանակի ամեն մի պահի միայն մեկ սարք կարող է ծառայել որպես տվյալների աղբյուր, ապա առաջանում է անհրաժեշտություն ունենալ փոխանջատիչ, ինչպես ցույց է տրված Մինչև հիմա դիտարկված սարքերի համար այդպիսի կապը պրոբլեմ է : Ամեն մի ելք կարող է ունենալ երկու վիճակ: Եթե մի սարքի ելքում բարձր մակարդակ է, իսկ մյուսի ելքում` ցածր, ապա առաջանում է լարման մակարդակների կանֆլիկտ: 2-րդ սլայդի վրա ցույց է տրված երկու տրամաբանական սարքերի ընդհանուր բլոկ-սխեման, որոնց ելքերը միացված են իրար: Եթե երկուսն էլ CMOS տեխնոլոգիայով են կատարված, ապա նկարում ցույց տրված վիճակում ելքում կառաջանա սնման լարման մակարդակի կեսը, քանի որ երկու ճյուղերի տրանզիստորների դիմադրությունները մոտավորապես հավասար են: Այդպիսի լարումը անորոշ վիճակ է և չի կարող ընդունելի լինել CMOS սխեմաների համար: Ավելին, առաջացած շղթայում հոսում է հոսանք, որը ավելի մեծ է, քան նորմալ ռեժիմում: Այդպիսի վիճակում սխեմայի երկար մնալու դեպքում մեծ հոսանքի պատճառով տրանզիստորները կարող են շարքից դուրս գալ:3-րդ սլայդի վրա ցույց է տրված նման վիճակ բիպոլյար տրանզիստորների համար, որոնք ունեն երկտակտ ելքեր: Եթե օրինակ բաց են 3A և 3B տրանզիստորները, ապա առաջացած շղթայով հոսում է մեծ հոսանք, որը կարող է շարքից հանել տրանզիստորները: Այսպիսով ինչպես CMOS, այնպես էլ բիպոլյար սխեմաների ելքերը չի կարելի միացնել միմյանց հետ: Այս պրոբլեմի լուծման երկու եղանակ է լայնորեն օգտագործվում` բաց կոլեկտորով ելքեր և եռաստաբիլ սխեմա:
| |
|
| |
| Всего комментариев: 0 | |
