Главная » 2011 » ՆՕՅԵՄԲԵՐ » 4 » Ռուս «ընկերը» մասնատել է Հայաստանի քաղաքացուն եւ «փաթեթավորել» նրան տոպրակի մեջ
20:03
Ռուս «ընկերը» մասնատել է Հայաստանի քաղաքացուն եւ «փաթեթավորել» նրան տոպրակի մեջ

Մերձմոսկվայում բացահայտվել է դաժանորեն սպանված Հայաստանի քաղաքացու գործը: Շատուր քաղաքի բնակիչ 25-ամյա Ալեքսեյ Կուզմինն ազատազրկվել է:

Իսկ իրադարձությունները զարգացել են հետեւյալ կերպ.

2010 թվականի ապրիլին Շատուր քաղաքի Շկոլնի փողոցում գտնվող կենցաղային եւ սննդային թափոնների վերացման խողովակատարում կենցաղային աղբի կողքի թփուտներում բնակիչները հայտնաբերել էին պոլիէթիլենային տոպրակում փաթաթված արական սեռի անհայտ անձի գլուխ եւ մարմին` ոտքերի եւ  ձեռքերի ոսկորների հատվածում բռնության հետքերով: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:

Մեկ շաբաթ անց, քաղաքի երկաթգծի հարեւանությամբ  հայտնաբերվել էր ձեռքերի եւ ոտքերի ոսկորները, իսկ փաթեթի կողքին հայտնաբերվել է դիակի թաթը:

Իրականացված հետաքննչական աշխատանքների արդյունքում, պարզվել է  անձի ինքնությունը: Նա եղել է 30-ամյա Հայաստանի քաղաքացի: Դրանից հետո ձերբակալվել է մահացածի ծանոթը` Ալեքսեյ Կուզմինը: Նրա մոտ հայտնաբերվել է կացին, սղոց եւ արյան հետքեր:

Առաջին իսկ հարցաքննության ժամանակ Կուզմինը խոստովանել է իր մեղքը եւ հայտնել, որ սպանվածից գողացել է հեռախոսը: Նա դատապարտվել է 7.2 տարվա ազատազրկման, որը պետք է անցկացնի  խիստ ռեժիմի  գաղութում:

Категория: Նորություններ | Просмотров: 452 | Добавил: VAHAG-EMINEM | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: