09:07 Ռուս աղջիկը իր շուրթերը դարձրել է աշխարհում ամենամեծը | |
Սանկտ-Պետերբուրգի 22-ամյա բնակչուհի Քրիստինա Ռայը ծախսել է ավելի քան 6 000 դոլար իր շուրթերում հարյուր սիլիկոնային ներարկում կատարելու համար, ինչի արդյունքում աղջիկա շուրթերը դարձան աշխարհի ամենահաստ շուրթերը: Քրիստինան նմանակել է մուլտի հերոս Ջեսիկա ճագարին, գրում է The Telegraph-ը:Քրիստինա Ռայը պատմել է, որ իր շուրթերը միշտ թվացել են իրեն չափազանց բարակ: Շուրթերը հաստացնելու իր առաջին վիրահատությունը աղջիկը կատարել է 17 տարեկանում: Նրա համար նմանակելու չափանիշ էր քույրը ` Իռան, և մուլտերի հերոս Ջեսիկա ճագարը: Այժմ Քրիստինան 22 տարեկան է: Չնայած շուրթերը հինգ տարում մեծացել են մի քանի անգամ , նա չի ցանկանում կանգ առնել: Աղջիկը հայտարարում է, որ առաջվա նման իրեն բավականաչափ գեղեցիկ չի համարում: Երիտասարդ ընկեր նա երբեք չի ունեցել: «Մարդիկ անընդհատ հոգուս հետ խաղում են դրսում և ինստիտուտում, բայց ինձ կամար մեկ է: Իմ շուրթերը ինձ երջանկացնում են և ինքնավստահ են դարձնում: Ծնողներս ամբողջովին քաջալերում են իմ ընտրությունը», – հայտնել է երիտասարդ պետերբուրգուհին: Քրիստինա Ռայը խոստովանել է , որ ոչ մի անհարմարություն չի զգում իր շուրթերի չափազանց մեծությունից: Նա առանց որևէ խնդրի կարող է ուտել, խմել և համբուրվել: Իսկ սիլիկոնային ներարկման ցավը արագ անցնում է: Առաջիկայում աղջիկը պլանավորել է մի քանի պլաստիկ վիրահատություն անել մեծացնելու համար կուրծքը և փոխելու քթի ու ականջների ձևը: Նա մտածում է ականջները սրացնել ներքևից, ինչպես էլֆերինն է: Քրիստինան ասում է, որ իրեն դուր է գալիս տարբերվել մյուսներից: | |
|
| |
| Всего комментариев: 0 | |
