Главная » 2011 » ՆՕՅԵՄԲԵՐ » 26 » Պակիստանում կինը մորթել է ամուսնուն ու համեմել տաքդեղով
21:30
Պակիստանում կինը մորթել է ամուսնուն ու համեմել տաքդեղով
Պակիստանում ձերբակալել են մի կնոջ, որը սպանել է ամուսնուն ու փորձել նրանից  կերակուր  պատրաստել:

Սպանության պատճառը խանդն է . ամուսինը ցանկացել է երկրորդ կին ունենալ, ընդ որում, առանց առաջին կնոջ համաձայնության: Օրենքի համաձայն, Պակիստանում բազմակնությունը թույլատրելի է, սակայն միայն առաջին կնոջ համաձայնությամբ, չնայած այդ կարգին  քչերն են հետևում:

32-ամյա Զայնաբ Բիբին և նրա 22-ամյա զարմիկ Զախիրը ձերբակալվել են ու գտնվում են հարավային  Կարաչի քաղաքի Շահ Ֆեյսալ գաղութում: Գործը քննում է տեղի ոստիկանության պետ Նադիմ Բաիգը: «Նրանք սպանել են Ահմադ Աբասին, Զայնաբի ամուսնուն, կտրատել մարմինն ու պատրաստվել միսը կաթսայով եփել»,-ասել է Բաիգը:

Տունը հետախուզելով` հայտնաբերել են այն կաթսան, որի մեջ զոհի մարմնի կտորներն էին: Համացանցում հայտնվել են այդ կադրերը:

Категория: Հետաքրքիր | Просмотров: 447 | Добавил: VAHAG-RIHANNA | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: