Главная » 2011 ՆՕՅԵՄԲԵՐ 4 » Ովքե՞ր են ԷՄՈՆԵՐԸ
23:10 Ովքե՞ր են ԷՄՈՆԵՐԸ | |
![]() Էմո` 12-15 տարեկան բալեքի համար նախատեսված ենթամշակույթ: Տարածված են աշխարհով մեկ: Էմո-ն ամերիկերեն emotional-ից է առաջացել: Այսինքն էմո են գրանցվում շրջապատի հետ լեզու չգտնող մանուկները, կամ ասենք անպատասխան սիրուց տառապող 13-տարեկանները: Հայաստանում կա մի քսան հոգի, բայց անհայտ պատճառներով 2010 թվականի վերջին նենց մի շուխուռ բարձրացվեց ՀՀ զլմներում, որ տպավորություն ստեղծվեց, թե Հայաստանը կործանվում ա էմոների և դրանց պռոծիվ կուտոկի` գոթերի կործանարար, հակահայեցի գործունեությունից: Առավել խնդցնող են այս հարցի մասին հրապարակումները ինտերնետային զլմներում, ինչպես նաև քննարկումները ԿՄ-ում ու ֆորումներում: Այս պահի դրությամբ (25.11.2010) էմոները իննադու հղիների հետ մեկ տեղ հանդիսանում են ՀՀ համար մեկ ներքին թշնամին: Հագնում են սև կամ վարդագույն շորեր, կիպ գրկող ջինսեր, եղունգները սև են ներկում: Ամենակարևորը` սևի ու վարդագույնի համադրումը: Էմոների համար նախատեսված մի ամբողջ ուղղություն կա: Այդ ուղղության ներկայացուցիչ խմբերին և կատարողներին չիմացողները թյուրիմացաբար համարում են ռոք-երաժիշտներ: Թյուրիմացությունների շարքից են Տոկիո Հյուրանոցը, Ավրիլը, որը Լավիգն է, Բլինք-մեկութերկուսը և ոչ մի պոեզիա բնավ: Երբեմն քաղաքով քայլելիս, եթե ուշադրություն դարձնեք պատերին, կտեսնեք մեծ տառերով գրված "EMO": Ի՞նչ է դա նշանակում, ովքեր են emo-ները եւ ի՞նչ են անում նրանք Հայաստանում: 12-18 տարեկան այս պատանիներին, հիմնականում՝ աղջիկներին, հնարավոր է հանդիպել ռոք-համերգների ժամանակ: Նրանք դեպրեսիոն, անտարբեր ու մելամաղձոտ դեմք ունեն, ռոքի շարժումների տակ թափահարում են գլուխները, մոլագար տրվում երաժշտությանը, իսկ հետո նույն "դարդոտ" տեսքով հեռանում համերգից: Փողոցում նրանց կարելի է ճանաչել ձեռքերի կտորե թեւնոցներից, թեք չոլկաներից, սեւ ներկած եղունգներից ու մազերից, սեւ եւ վարդագույն զգեստներից, ջինսերից: Չոլկան պետք է ծածկի աչքերը կամ մեկ աչքը, պարանոցին՝ հաստ շղթաներ, բուլավկաներ, շարֆեր, մուգ ակնոցներ, վարդագույն կամ սեւ գոտիներ եւ այլն: Առհասարակ, նրանք պետք է շատ արտահայտիչ տեսք ունենան ու տարբերվեն ուրիշներից. "Մենք այնպիսին ենք, ինչպիսին կանք ու չենք վախենում տարբերվել",-ասում էն էմոները: Այս երիտասարդները լսում են էմո երաժշտություն՝ "Տոկիո հոթել", Ավրիլ Լավին եւ այլն: Առաջին էմոները Հայաստանում հայտնվել են 2007 թվականին: Վերջերս բացօթյա ռոք-համերգում մի էմո աղջիկ, որը ներկայացավ Նիկա անունով, այսպես բնութագրեց իրենց շարժումը. "Մենք թինեյջերներ ենք, որոնք չեն ամաչում իրենց էմոցիաներից": Ի դեպ, emo բառը հենց "էմոցիա" բառից է առաջացել: Էմոները սկզբում եղել են էմո ռոքի ֆանատներ, իսկ հետո ձեւավորել են էմո-խմբեր: Իրենց էմո համարող պատանիները միշտ կամ չափազանց տխուր են, կամ մշտապես դեպրեսիայի մեջ: Նրանք իրենց տխրությունը չեն թաքցնում շրջապատից, հակառակը՝ ուզում են, որ հասարակությունը տեսնի իրենց տխուր հոգեվիճակը: Մշտապես դեպրեսիվ էմոներն անգամ փորձում են իրենք իրենց վնասել՝ թե ֆիզիկական, թե հոգեկան ցավ պատճառել, իսկ հաճախ էլ ինքնասպանության փորձ են կատարում: Նրանց մոտ անգամ տարածված կարծիք կա, որ 18 տարեկան հասնելուն պես ինքնասպանություն պետք է կատարեն: Սակայն դա այդքան էլ այդպես չէ, 18 տարեկան դառնելուն պես էմոները հավանաբար "խելքի են գալիս" ու չեն դիմում ինքնասպանության, իսկ Հայաստանում, բարեբախտաբար, դեռեւս էմո-երիտասարդի ինքնասպանության դեպք չի գրանցվել: Էմոները Հայաստանում միմյանց հետ շփվում են նաեւ ինտերնետային կայք-էջով: "Թքում ես կյանքի վրա, ու նա թքում ա քո վրա... կայֆ", "Հայաստանում դեռեւս այնքան էլ զարգացած չէ էմո շարժումը, բայց մենք գնալով շատանում ենք ու հուսով ենք՝ մեր շարժումը գնալով ավելի կզարգանա",-գրում են էմոները: Կայքում էմոներին դեմ երիտասարդներ էլ կան, որոնց նրանք բնութագրում են որպես "մամայի, պապայի տխուր բալիկներ", "անխելք էրեխեք, որոնք կմեծանան ու խելքի կգան": Մեզ մնում է ծնողներին զգուշացնել պարզապես, որ եթե ձեր երեխան սկսում է առավոտից երեկո "Տոկիո հոթել" լսել, մի ուրախացեք, թե նա բարձր ռոքային ճաշակ ունի, իսկ եթե սկսում է մազերը մուգ ներկել ու զանազան շարֆեր կրել, դա նորաձեւության ճիչ չէ... | |
|
| |
| Всего комментариев: 0 | |

