Главная » 2011 » ՆՕՅԵՄԲԵՐ » 26 » Ով է ծախսում պետական միջոցները
19:22
Ով է ծախսում պետական միջոցները
Պետական միջոցների հաշվին գոյացած կանոնադրական կապիտալ ունեցող ՙՓՄՁ՚ ներդրումներ՚ ՈւՎԿ ՓԲԸ-ն չի ցանկանում բաց ու թափանցիկ աշխատել և հայտնել, թե այդ միջոցներն ում են տրամադրվում և ինչ չափերով:

 

ՄԵնք արդեն գրել ենք, որ փորձել ենք պարզել, թե այս կազմակերպությունը պետական բյուջեից ստացվող միջոցներն ում է տրամադրում և ինչպես է տնօրինում, բայց նրանք հրաժարվեցին մեզ նման տեղեկություն տրամադրել` պատճառաբանելով ՙԲանկային գաղտնիքի մասին՚ ՀՀ օրենքի սահմանափակումներով: Այն ժամանակ մենք զանգահարեցինք, բայց կազմակերպության տնօրեն Արթուր Բադալյանը չցանկացավ մեզ հետ զրուցել: Իսկ բանկային գաղտնիքի մասին մեզ ասաց կազմակերպության իրավաբանը: Ուստի մենք նրանց էլեկտրոնային փոստին ուղարկեցինք գրավոր հարցում` լրագրողի անունից: Նրանք մերժեցին պատասխանել` պատճառաբանելով, որ մեր հարցումը չի պարունակում ՙՏեղեկատվության ազատության մասին՚ ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված տվյալները: 9-րդ` ՙՀարցումը ներկայացնելու և քննարկելու կարգի մասին՚ հոդվածի 1-ին կետը սահմանում է, որ գրավոր հարցման մեջ նշվում է դիմողի անունը, ազգանունը, քաղաքացիությունը, բնակության, աշխատանքի կամ ուսումնական հաստատության գտնվելու վայրը: Գրավոր հարցումը պետք է ստորագրված լինի իրավաբանական անձի դեպքում` դրա անվանումը, գտնվելու վայրը:

 

Դրանից հետո` նոյեմբերի 11-ին, մենք ՙԱնկախ՚ շաբաթաթերթի ձևաթղթով լրացրեցինք հարցումը, այս անգամ` իրավաբանական անձի անունից, որի դեպքում ստորագրության փոխարեն, ինչպես պահանջում է օրենքը, գրված էր կազմակերպության անվանումն ու գտնվելու վայրը: Նոյեմբերի 16-ին պատասխան ստացանք, որը ինչքան զարմանալի, նույնքան էլ զավեշտալի է: Պատասխանում, մասնավորապես, նշվում է. ՙՀայտնում ենք, որ Ձեր կողմից 11.11.2011 թ. ներկայացրած տեղեկություն ստանալու մասին հարցումը չի պարունակում ՙՏեղեկատվության ազատության մասին՚ ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված տվյալները: Այնուամենայնիվ տեղեկացնում ենք, որ Ձեր կողմից ակնկալվող տեղեկատվությունը համարվում է բանկային գաղտնիք, որի տրամադրումն ու հրապարակումը սահմանվում են ՙԲանկային գաղտնիքի մասին՚ ՀՀ օրենքով՚: Եվ մակագրված է` ՙադմինիստրացիա՚:

 

Նախ` չհասկացանք, թե մեր ուղարկած հարցման մեջ 9-րդ հոդվածի 1-ին կետով պահանջվող որ տվյալն էր բացակայում: Իսկ ինչ վերաբերում է ՙԱդմինիստրացիա՚ մակագրված լինելու հանգամանքին, ստացվում է, որ կա°մ տվյալ իրավաբանական անձի անվանումը ՙադմինիստրացիա՚ է, կա°մ… Մի ՙկամ՚ էլ ավելանում է այն դեպքում, որ եթե հարցումը չի պարունակում օրենքով սահմանված կարգով պահանջվող տվյալները, ապա ինչ-որ կազմակերպություն ինչո±ւ է, ՙայնուամենայնիվ՚ մեզ պատասխանում:

 

Մենք դիմեցինք ՙԻնֆորմացիայի ազատության կենտրոն՚ հասարակական կազմակերպությանը` խնդրելով օգնել մեզ: ՀԿ-ի նախագահ Շուշան Դոյդոյանը, ծանոթանալով մեզ տրված պատասխանին, ուղղակի չկարողացավ զսպել ծիծաղը:

ՙԶարմանալին այն է, որ տեղեկատվություն չտալը քողարկել են ՙԲանկային գաղտնիքի մասին՚ ՀՀ օրենքով: Դա անհեթեթություն է, քանի որ ի±նչ խոսք կարող է լինել բանկային գաղտնիքի մասին, երբ կանոնադրական կապիտալը գոյացել է պետական բյուջեից: Եթե գոնե ասեին ՙառևտրային գաղտնիքի մասին՚, մի կերպ կփորձեինք հասկանալ: Իսկ որ պատասխան նամակը մակագրված է ՙադմինիստրացիա՚, դա արդեն զվարճալի է: Մենք նույնպես նամակ ենք ուղարկել այդ կազմակերպությանը, և եթե նրանք մեզ էլ նույն պատասխանը տան, ապա հայցով կդիմենք դատարան, քանի որ բոլորս էլ իրավունք ունենք իմանալու, թե որտեղ և ինչպես են ծախսվում պետական բյուջեի միջոցները՚,- ասաց նա:

 

ՙԻնֆորմացիայի ազատության կենտրոն՚ ՀԿ-ն արդեն ուղարկել է գրավոր հարցում, որին նույնատիպ պատասխան ստանալու պարագայում մենք դիմելու ենք դատարան` դատական կարգով ստանալու մեզ հետաքրքրող տեղեկությունները:

Բայց արդեն, դատելով ՙՓՄՁ Ներդրումներ՚ ՓԲԸ-ի պահվածքից, կասկածներ ունենք, որ այնտեղ ինչ-որ ապօրինի գործընթացներ են իրականացվում: Այլապես ոչ մի կերպ չենք կարողանում հասկանալ, թե ինչու պետք է թաքցվի, թե պետական միջոցները ո±ր իրավաբանական կամ ֆիզիկական անձին են տրամադրվում և ի±նչ բարեխղճությամբ են տնօրինվում:

Категория: News Armenia | Просмотров: 473 | Добавил: VAHAG-RIHANNA | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: