Главная » 2011 » ՆՕՅԵՄԲԵՐ » 14 » Ոչ ոք և ոչինչ։
13:03
Ոչ ոք և ոչինչ։
Ոչ ոք և ոչինչ։
Ես վերցրեցի մատիտն ու սկսեցի սահեցնել թղթի վրայով։ Մեզ համար ես նկարեցի գեղեցիկ, աստղազարդ երկինքև այդ երկնքում ամենապայծառ, ամենավառ լուսարձակող աստղ։ Ճանաչեցի՞ր, այն մեր աստղն է։ Երբ դու փնտրես հանգստություն, կարող ես ճախրել դեպի այս աստղը։ Այստեղ ոչ ոք և ոչինչ չկա մեզանից զատ։ Այս աստղի տակ, ես նկարեցի բարձրահարկ շենքի տանիք, որտեղից մենք անընդհատ նայում էինք երկնքին, որտեղ դու նվագուն էիր սրտիդ ուզածի չափ և քեզ ոչ ոք չէր խանգարում։ Շենքի շուրջ ես նկարեցի ծով։ Այն միշտ հանգիստ էր, երբեք չէր ալեկոծվում։ Այն նման էր մեզ՝ երկուսով էինք, ես և դոու։Իսկ աստղազարդ երկինքը արտացոլվում էր ծովի մեջ․․․
Ես վերցրեցի ռետինն ու սկսեցի ջնջել այն, ինչ նկարել էի, բացի մեր աստղից։ Ես նրան տեսնում էի ամեն օր, երբ նայում էի պարզ երկնքին, երբ երկինքն էր ուզում տեսնեմ այն։
Իսկ ծովն ավելի ու ավելի ալեկոծվում էր ռետինի անդադար հարվածներից։ Այժմ այն արտահայտում էր մեր կյանքը, որն ավելի ու ավելի անհանգիստ է դառնում։
Իսկ դու դեռ նվագում ես տանիքում։ Դու միշտ էլ նվագում ես այնտեղ, երբ շուրջդ լռություն է տիրում։ Նվագիդ գունագեղ մեղեդիները տարածվում են քաղաքում։ Եվ գուցե այդ մեղեդիներն են, որ անգիտակցաբար ինձ հիշեցնում են քո մասին․․․
Категория: Հետաքրքիր | Просмотров: 428 | Добавил: VAHAG-EMINEM | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: