Главная » 2011 ՆՕՅԵՄԲԵՐ 18 » Օդաչուն թռիչքի ժամանակ պատահաբար ինքն իրեն փակել է զուգարանում
20:56 Օդաչուն թռիչքի ժամանակ պատահաբար ինքն իրեն փակել է զուգարանում | |
Հյուսիսային Կարոլինայից նյույորքյան "Լա Գվարդիա” օդանավակայան չվերթ կատարող ինքնաթիռի հրամանատարը որոշեց վայրէջքից առաջ զուգարան գնալ, սակայն դռան փականը լրվեց, ինչի պատճառով նա օդաչուների խցիկ վերադառնալ չկարողացավ: Այդ ժամանակ արդեն ինքնաթիռը պտույտ էր կատարում օդանավակայանի վրա: Հրամանատարը, փորձելով դուրս գալ, սկսեց բռունցքներով զուգարանի դուռը ծեծել: Թակոցի վրա ուղևորներից մեկը մոտեցավ, ում օդաչուն խնդրեց գնալ կառավարման խցիկ ու տեղեկացնել պատահարի մասին: Սակայն, աշխատակիցները կասկածեցին օդաչուական խցիկ խցկվող ուղևորին կարծելով թե նա հավանական ահաբեկիչ է, հատկապես, որ երկրորդ օդաչուին թվացել է, թե նա խոսում է մերձավորարևելյան առոգանությամբ: Կատարվածի` հրամանատարի անհետացման, կասկածելի անձի մասին երկրային ծառայություններին են որոշում տեղյակ պահել: Այդ ժամանակ, դիսպետչերներն առաջարկում են հարկադիր վայրէջք կատարել ու ինքնաթիռը դիմավորելու են ուղարկում ԿՀՎ-ի գործակալների, հասցնում նաև կապվել կործանիչների հետ: Այդ պահին հրամանատարն ինքնուրույն կարողացավ վերջապես դուրս գալ ինքնաթիռից: Հասնելով օդաչուական խցիկ, նա կարողացավ հավատացնել երկրային ծառայություններին , որ տագնապի պատճառ ու սպառնալիք չկա:
| |
|
| |
| Всего комментариев: 0 | |
