22:59 Մարդակերն իր զոհի հետ սոցցանցում էր ծանոթացել | |
Հասարակական սննդի 21-ամյա աշխատակիցն իր նոր ծանոթին հրավիրել էր, դաժանորեն մասնատել նրան ու այդ մսից ուտեստներ պատրաստելու ողջ ընթացքը նկարահանել:Մուրմանսկի շրջանի հետաքննության բաժնից քրեական գործ է հարուցվել մարդասպանության ու դրան հետևած հանիբալիզմի մեղադրանքով: Հետաքննության վարկածի համաձայն, 21-ամյա տղամարդը իր ապագա զոհի հետ ծանոթացել է սոցցանցում: Մարդասպանը մարդու միս համտեսելու նպատակով հատուկ ծանոթություն է փնտրել համացանցում: Հյուրի հաշիվները մաքրելուց հետո, նա անցել է իր նպատակի հաջորդ փուլի իրագործմանը` մարդու մսից ուտելիքներ պատրաստելուն: Ըստ հետաքննության վարկածի, օգոստոսի 19-ին մեղադրյալը ինտերնետով կապ է հաստատել մի տղամարդու հետ ու իբր ծանոթության նպատակով հյուր կանչել: Իր տանը մարդակերը դանակի մահացու հարվածներ է հասցրել տղամարդուն ու, համոզվելով, որ նա մահացել է, մասնատել է մարմինն ու մնացորդներն օգտագործել սննդի մեջ: Նրա իսկ խոսքով, իր քայլը մարդու միս համտեսելու անսահման մղումով է կատարվել: Հետաքննությամբ պարզվել է նաև, որ իր գազանությունը մարդակերը տեսանկարահանել է ու պատրաստել մարդու մսից կոտլետներ ու երշիկ պատրաստելու տեսահոլովակների տեսքով տեղադրել ինտերնետում | |
|
| |
| Всего комментариев: 0 | |
