Главная » 2011 ՆՕՅԵՄԲԵՐ 18 » «Կոկաինե թագուհուն» նստեցրել են 7 տարով
22:49 «Կոկաինե թագուհուն» նստեցրել են 7 տարով | |
Արգենտինայի դատարանը նախկին կոլումբիական մոդել Անխի Սանսելմենտեին դատապարտել է 7 տարվա կալանքի: Նա մեղադրվում է Լատինական Ամերիկայից Եվրոպա կոկաին մաքսանենգ Ճանապարհով անցկացնելու համար: Կալանավորել են նաև նրա սիրեցյալին`նախկին մոդել Նիկոլաս Գուալկոյին: Ենթադրվում է, որ նրանք մեղսակիցներ են: Հնարավոր է, որ աղջիկն օգնել է իր ընկերոջը աղջիկներ գտնել, որոնք համաձայնել են Մեքսիկայից Եվրոպա կոկաին տեղափոխել: Այս գործի հանցակիցները բոլորն էլ ազատազրկման ժամկետներ են ստացել: Դատական պարզաբանումների ժամանակ 31-ամյա նախկին մոդելը հայտարարել է, որ Արգենտինա է ժամանել Նիկոլասի հետ ամուսնանալու նպատակով ու մտքով իսկ չի անցկացրել, որ ընկերը հանցագործ է: Գուլակոն դատարանում հաստատել է ընկերուհու ցուցմունքները:Ամեն ինչ սկսվել է Բուենոս Այրեսի օդանավակայանից, որտեղ բռնել էին 21 մոդելների, որոնք 55 կգ կոկաին էին տեղափոխում: 2010-ի մայիսին , կրկին Բուենոս Այրեսում, ձերբակալեցին Անխի Սանսելմենտին, որը 5 ամիս գտնվում էր փախուստի մեջ: Իր վարքագիծն աղջիկը բացատրել է բանտային բռնությունների նկատմամբ վախով: 2000-ին Անխին Կոլումբիայում ճանաչվել էր «Սուրճի թագուհի», սակայն նրան տիտղոսազրկեցին, երբ հայտնի դարձավ, որ նա ամուսնացած է: Մրցույթի կանոնների համաձայն, դա արգելված էր: Հիմա նա դարձել է «Թմրանյութի թագուհի»: | |
|
| |
| Всего комментариев: 0 | |
