21:16 Կենդանիներին էլ է հանգիստ անհրաժեշտ.գարեջուր շների համար | |
Ձեռներեցները դիմում են տարբեր խորամանկությունների ,որպեսզի դրամ աշխատեն ճգնաժամի պայմաններում: Ճարպիկները որոշել են փոխել իրենց ապրանքների շահառուներին`մարդկանց շներով: Այսպիսով ԱՄՆ-ում սկսել են գարեջուր պատրաստել շների համար, իսկ Բրիտանիայում բացել են բար հատուկ ճաշացանկով մարդու չորքոտանի բարեկամների համար: ![]() Ամերիկյան Bowser Beer ընկերությունը World Records Academy հատուկ մրցանակ է ստացել , որ աշխարհում առաջինն է արտադրել շների համար գարեջուր: Փրփուրով խմիչքը պատրաստված է գարուց `հավի և մսի հոտով: Bowser Beer -ի ներկայացուցիչները հայտարարել են ,որ իրենց գարեջուրը լիովին կարող է փոխարինել շների համար ճաշին,այն պարունակում է B վիտամին ,գլուկոզա և կենդանիների համար անհրաժեշտ այլ միկրոէլեմենտներ: Վերջերս ընկերությունը թողարկել է հատուկ շնային կետչուպ և գարեջրի համար չիպսեր: Այդ նույն ժամանակ Լոնդոնում բացվել է աշխարհի առաջին շների փաբը` հատուկ ճաշացանկով,հաղորդում է Sky News-ը: Mucky Pup բարի տեր Անգուս Ֆանստոնը պատմել է ,որ այդ գաղափարը նրա մոտ առաջացել է ,երբ մի անգամ տեսել է ,թե բար մտնող մի տղամարդու իր շան հետ ինչպես են դուրս շպրտել փողոց: Ֆանտսոնի փաբը միակն է բրիտանական մայրաքաղաքում ,որտեղ կարելի գալ շան հետ: Կենդանիների համար բարի տերը հատուկ ճաշացանկ է կազմել ոչ ալկոհոլային կոկտեյլներից բաղկացած: Փաբի միակ թերությունը անվերջանալի հաչոցն է ,բայց այնտեղ չեն ծխում: | |
|
| |
| Всего комментариев: 0 | |
