Главная »
2011 » ԴԵԿՏԵՄԲԵՐ » 11 » Իտալիայում երեք եղբայրները նույն ժամանակամիջոցում ինֆարկտ են ստացել
00:52 Իտալիայում երեք եղբայրները նույն ժամանակամիջոցում ինֆարկտ են ստացել |
Իտալիայում 3 հարազատ եղբայրները միաժամանակ ինֆարկտ են ստացել: Նրանցից երկուսը, որ այդ պահին միասին էին, մահացել են: 53-ամյա Ալբերտո Գարոֆալոնն ու նրա 45-ամյա եղբայրը` Գվիդոն կանանց ու երեխաների հետ Էթնայի ստորոտում պիկնիկի էին, երբ հանկարծ փոքր եղբայրը վատ է զգացել ու ընկել: Մոտ եկած ավագ եղբայրը, ձեռքը դեպի կուրծքն է տարել ու անգիտակից ընկել: Ուղղաթիռներով տեղ հասած բժիշկներն ընդամենն արձանագրել են երկուսի մահը` միոկարդի սուր ինֆարկտի պատճառով :Նույն ժամանակահատվածում ինֆարկտ է ստանում նրանց երրորդ եղբայրը, որը հիվանդանոցում գտնվող մորն այցելության էր գնացել: Բուժանձնակազմը տղամարդուն իսկույն ինտենսիվ թերապիայի բաժանմունք է տեղափոխել ու անմիջապես բուժմիջամտության շնորհիվ վերջինս կենդանի է մնացել:Ներկայումս մասնագետներն ուսումնասիրում են այս ուշագրավ դեպքը, որի նմանը ոչ մասնագիտական բժշկության և ոչէլ անձնական պրակտիկայում չի հանդիպել:
|
|
Категория: Նորություններ |
Просмотров: 444 |
Добавил: VAHAG-RIHANNA
| Рейтинг: 0.0/0 |