Главная » 2011 » ՆՕՅԵՄԲԵՐ » 4 » Ինչպես լավացնել հիշողությունը
22:52
Ինչպես լավացնել հիշողությունը
Այսօր կխոսենք հիշողությունը լավացնելու մասին: Եթե հայացք նետենք անցյալին, կտեսնենք, որ մեծ փոփոխություններ է եղել տեղեկատվական  հոսքերի առումով, և 21-րդ դարի մարդը ժամանակին համընթաց քայլելու համար պետք է օրական յուրացնի առնվազն այն քանակությամբ ինֆորմացիա, որքան մեր պապիկներն ու տատիկները մեկ շաբաթում չէին յուրացնում:

Խնդիրը ավելի արդիական է  դառնում, երբ ուսանող ես կամ էլ այնպիսի մի աշխատանքի, որ պահանջում է հիշել տեղեկտավությունը մանրամասնությամբ:

Ինչպես գիտենք, մեր ուղեղը ունի անսահմանափակ կարողություններ, և որ այդ կարողությունները պետք է ընդամենը զարգացնել կամ վարժեցնել: Կարողություններից մեկն էլ հիշողության ծավալի և որակի մեծացումն ու զարգացումն է:

Վերջինիս հասնելու համար  նախ և առաջ հաստատակամ որոշում ընդունեք, որ պետք է լավացնեք Ձեր հիշողությունը: Միշտ փնտրեք դրդապատճառ ինչ-որ մի բան հիշելուց առաջ, այսինքն պատճառաբանեք այն տեղեկատվությունը, որը պատրաստվում եք հիշել` դրանով կենտրոնացնելով  Ձեր ուշադրությունը և կարևորելով յուրացվող նյութը: Այնուհետև հատկապես տեսողական հիշողության զարգացման ժամանակ նյութը կարդացեք ոչ թե բառ առ բառ, այլ բառային խմբերը միասին` մի ակնթարթում, այնուհետև այդ միտքը վերապատմեք բարձրաձայն և երկխոսության մեջ մտեք կարդացածի հետ: Կարդալու ընթացքում այն տողերը, որոնք Դուք կարևոր եք համարում, ընգծեք այլ գույներով:

Ցանկանում եմ նաև մի շատ կարևոր երևույթի վրա Ձեր ուշադրությունը սևեռել, որ շատերս անտեսում ենք. մեր քնի և սննդի մասին է խոսքը. քնեք բավարար և կերեք գլյուկոզայով հարուստ սնունդ:

Ամփոփելով նշեմ մի քանի մեթոդներ, որոնք հիշողության զարգացման համար ամենանհրաժեշտ կետերն են`

  • Կանգ առեք յուրաքանչյուր պարբերությունը կամ գլուխը կարդալուց հետո, դադար տվեք Ձեր ուղեղին:
  • Յուրաքանչյուր պարբերության կամ գլխի մեջ կա գլխավոր միտք, գտեք այդ գլխավոր միտքը և հիշեք:
  • Մի ընկեք մանրամասների հետևից, որոնք կարող են Ձեր ուշադրությունը շեղել գլխավոր ուղղությունից:
  • Եվ վերջապես կարողացեք գտնել Ձեր կարդացած նյութի ամենագլխավոր միտքը, որը Ձեր հիշողության մեջ վերջնականապես կամրացնի այդ տեղեկատվությունը:

Լավացնելով Ձեր հիշողությունը` կհեշտացնեք կյանքի ընթացքը….

Категория: Հետաքրքիր | Просмотров: 489 | Добавил: VAHAG-EMINEM | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: