Главная » 2011 ՆՕՅԵՄԲԵՐ 4 » Ինչպե՞ս ստեղնաշարի օգնությամբ կառավարել մկնիկը
23:00 Ինչպե՞ս ստեղնաշարի օգնությամբ կառավարել մկնիկը | |
Այս նյութը ցույց կտա , թե ինչպես ստեղնաշարի կոճակների սեղմումով տեղաշարժել մկնիկի կուրսորը : Նախ և առաջ ցույց տամ , թե որտեղ են այդ գործողության կարգավորումները , սեղմեք "Start" ,հետո "Control Panel" ,հետո "Accessibility Options" ,հետո սեղմեք "Mouse" պիտակը , կտեսնեք "Use MouseKeys" նշումը , որի ակտիվացման դեպքում կարող եք ստեղնաշարի աջ մասում գտնվող թվերի և որոշ այլ կոճակների օգնությամբ կառավարել մկնիը , այդ կոճակների մասին ավելի մանրամասն կասեմ մի քանի տող հետո :Ահա այ հիմա կիմանաք , թե ստեղնաշարի աջ մասում գտնվող որ կոճակն ինչ է անում : 8 = կուրսորը տանում է վերև 2 = կուրսորը տանում է ներքև 4 = կուրսորը տանում է ձախ 6 = կուրսորը տանում է աջ 7 = ձախ ու վերև 9 = աջ ու վերև 1 = ձախ ու ներքև 3 = աջ ու ներքև / = ակտիվացնում է մկնիկի ձախ կոճակը * = ակտիվացնում է մկնիկի աջ և ձախ կոճակները միաժամանակ - = ակտիվացնում է մկնիկի աջ կոճակը 5 = կատարում է ակտիվ կոճակի սեղմում + = կատարում է ակտիվ կոճակի կրկնակի սեղմում 0 = սեղմած պահում է ակտիվ կոճակը . = վերջացնում է սեղմումը | |
|
| |
| Всего комментариев: 0 | |
