Главная » 2011 » ՆՕՅԵՄԲԵՐ » 9 » Հատուկ հայ աղջիկների համար,կամ ով էս դու արա վափշե~
18:15
Հատուկ հայ աղջիկների համար,կամ ով էս դու արա վափշե~
Հրավիրում եմ  ընթերցելու այս գրառումս բոլոր հայ աղջիկներին ` 15-ից 29 տարեկան: Քանի որ երևի թե այսպես ձեզ հետ խոսելը անիմաստ կլինի,կարծում եմ,որ առաջին անգամ բլոգումս կխոսեմ փողոցի լեզվով,ասել է թե` ժառգոնով: Ու խնդրում եմ կարդալ մինչև վերջ,իսկ գրագետ մարդկանցից նախօրոք ներողություն եմ խնդրում իմ  նույնիսկ գռեհկության հասնող,անմակարդակ ու անդաստիարակ բառերի համար...Ներող եղեք,ժողովու~րդ ջան,այլ կերպ անհնար է: Սկսում եմ:
 "Քուր ջան?? Բա բարլուս բռատ,ուր էիր չկայիր?լսի լավ,արի մի հատ մարդավարի խոսանք էլի,տես  ոչ գրագետ գրում եմ ոչ էլ,նենց տնավարի զրուց ենք անում: Քո արածը քո դուրը գալիսա? Խոսքի նայի,քուչի տղուն,մեր` մթոմ թե  զարգացած.ռոսկ ա բանա տենց  ձեր ասելով "տուֆտա բան-ման լսող" մարդկանց մոտ էդ տղեքին քյառթու են ասում,ոփշմ: Էդ քյառթերը ասենք ունեն իրանց ճիշտը,սենց ասած ճշտով տղա են:Բայց քուր ասենք դու ճիշտ չունես?Ով ես դու ընդհանրապես?
Խոսքի նայի. ասենք  քյառթ տղու հԸմար մերը սրբությունա,քֆուր չի կարելի տալ,ասենք իրանք իրար հարգում են ու խփոցիներ ժամանակ "մեժդու նոգ" չեն խփում` էդ համարվում ա լակոտություն:Ասենք մեկը էկավ բռթեց,կգնան թեմա կանեն,խփոցի ա ,բանա,քուչի լավերին էլ կխառնեն,վերջում դրանք էլ իտոգը կտան ու ֆսյո` պռծավ-գնաց: Ապե լավ բա քո ճիշտը որնա? դու ով ես?ասենք ճշտով աղջիկ չէ? լավ  ,խնդիր չկա...
Դու մանկուց  մեծանում ես հաՌս լինելու համար,հա,քո կոչումը էս կյանքում էրեխա պահելնա ու մարդուդ դեմը ծառայելնա.ասել է թե ` դու համեստ,քեզ տոշնի պահող աղջիկ ես: Դե ասենք արի քցենք,թե ես էլ ԷՆ աղջկեքից եմ,որ սենց ճշտով չեն էլի: Ասենք իմ դեպքում մի հատ տղա ինձ նիտո բան ասի, աղջիկ հալովս (ստեղ կարելի էր ավելացնել` շան տղա ըլնեմ թե սուտ եմ ասում) կարողա թռնեմ դեմքին մի երկու հատ հավեսով բերնին տամ,ասենք,որ քո հետևից են խոսում գնում ախպեր ես կանչում կամ չլսելու ես տալիս....Ապե նենց քեզ թվում ա էդ ճիշտ ա?Որն ա էդ? Լավ ասենք միքիչ էլ պռադվինուտի հայ աղջիկ ես: Գնում ես մանկավարժական ես սովորում,դառնում ես դիպլոմով հաՌս....օօօ էդ վափշե մակարդակ ա,էդ նշանակում ա, որ քո շատ Չսիրելի կիսուրը քեզ մի բան ասի կարաս  շշես,կամ էլ պոռտը դնես տեղը...Ջոգում ես?դզում ա,չէ?
Լավ բա դասի գնալուց  խի ես էդքան գաջվում: Լսի մեղկ ես լուրջ եմ ասում,էդքան մի պռտվի,դեմքդ ոնց որ նկարած լինեն:Հա ասենք թե դեմքիդ մի էրկու հատ դուրս տված բան կա հետո ինչ? կանցնի էլի,կամ էլ էն անտեր ռումյանան ուր էս թշերիդ լղում?
Ես հասկանում եմ,որ դու գնալու տեղ չունես,խոսքի ախպերդ ասելա ` տնից դասի ,դասից էլ տուն,աղջի  գլուխդ բարձրացրել ես ոտերդ գալու եմ ջարդեմ,չիպանկեդ էլ պատին եմ լղելու հենց նենց,ոնց դու ռումյանան ես լղել թշերիդ: Էն շորերը,որ դու ես հագնում դասի գնալուց,ու էն մեյքափը,որ դու ես անում նորից նույն տեղը գնալուց,անում են,երբ ասենք գնում են հաՌսանիք,կամ ինչ որ երեկոյան մի տեղ...Խի ես տենց հագնվում հը?Ասա էլի,նենց հետաքրքիր ա:Կամ էդ ծիգռովկեն  ինչիդ ա պետք? Նու ասում են,որ ծիգռովկեն կրքոտության նշան ա...Չնայած ինչ եմ խոսո~ւմ,ինչ կիրք,ինչ բան,դու ապագա հաՌս ես:
Յաաա բա չիմացար:Արդեն հԸնԳեր ունես,էդ արդեն լուրջ ստադիա ա: Պիտի քեզ վափշե տոշնի պահես:Պիտի ադնակլասնիկից նկարներդ ջնջես,մեկը որ շշկռվի քեզ գոստի մտնի թափով էդ քո կյանքին ասես նույն րոպեին գրի,սենց հետը քայլելուց պիտի ներքև նայես: Բա որ ամուսնացա~ր...Դե կարմիր խնձորի մասին չխոսամ,վսյո տըկի հայ ենք էլի,ամոթ ա:Դե հա,ասենք որ քո պռոսԾինը ինչքան հարևան ունեք տեսնում ա էդ ամոթ չի,բայց որ ես խոսամ ամոթա էլի,դե դու ջոԳի: Ըտենց,քեզ էլ արդեն փսակեցինք,հեսա թափով մի էրկու հատ էլ էրեխա կբերես ու վերջ,կյանքդ պռծավ:
Ասենք կմեռնեիր միքիչ քիչ լղվեիր?Որ սաղ օրը ադնակլասնիկ շպռտած թաքուն էջով հընգերոջդ ես խոսցնում ու ասենք իրան գրել ես ինքն էլ շշկռվելա քեզ գոստիա մտել,դու վաղը դրա համար իրա հետ վաղը վերջնական կռվելու ես,ասենք դրա փոխարեն գիրք բացեիր կարդաիր:Բա չիմացար ` աշխարհում լիքը նոր բանա էղել,աշխարհը զարգանում ա...Իսկ դու չես ուզում զարգանաս?
Ինչա քո լսածը?Արամե? Լիլիթ Հովհաննիսյան?Էն դիշովի սեքս-բոմբը?Կարողա ես ճիշտ չեմ,ես քեզ վատ բան չեմ ասում հավատա,հորս արև ես քեզ  չեմ ուզում վիրավորած ըլնեմ:Ուղղակի հասկացի` ԱՄՈԹ Ա ԱՐԱ: Էրեխուդ պիտի սովորացնես ոնց էլի ոՇխար հաՌս մեծանա չէ? Ձայնի իրավունք չունենա,չիմանա ասենք ով ա  Շոպենը կամ Նիցշեն, չկարդա Նժդեհ, չլսի Արթուր Մեսչյան...Բայց զատո անգիր ասմունքի Արմենչիկի ցանկացած գլուխգործոց: Եթե հանկարծ հարցեր ունենաս ` գրի ինձ: Ես պատասխան եմ տալիս իմ ցանկացած ասածի համար:ՈՒ չեմ վախենա ասեմ ԴՈՒ ԱՆՄԱԿԱՐԴԱԿ ԵՍ:Գիտես ինչի?Որորվհետև "Աննա" եզությունն ես նայում,որովհետև  լսածդ Լիլիթ Հովհաննիսյան ա,որովհետև խոսալուդ թեման շորերն են ու  սերիալները...Այ էդ ես դու....Տո չէ հա,ես էլ տենց մի մեծ զիբիլ չեմ:Դեռ չկայացած,անկապ դեմք եմ,լուրջ եմ ասում: Բայց գոնե ես չեմ դրել ինձ իմ երազած աղջկա տեղը,քո~ւր.... Հա,կարաս վրես ախպեր բերես,թեմա անելուց լավ եմ, վաղը իրիգուն 6ին պոլիտեղնիկի հետևը կսպասեմ, ոնց որ ասում են` դասվիդանյու!"
 Էհ հարգելի ընթերցողներ...Դե պատկերացրեք ինձ ինչ աստիճանի են զայրացրել,որ ես ստիպվախ եղա էսպես խոսել: Գիտեմ,աղջկան հարիր չեն նմանատիպ բառերը ու խոսելաձևը,սակայն հուսով եմ,որ ինձ կհասկանաք,շնորհակալ եմ ;)
BY Սյունե Սևադա
Категория: Հետաքրքիր | Просмотров: 914 | Добавил: VAHAG-EMINEM | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: