Главная » 2011 ՆՕՅԵՄԲԵՐ 29 » Հարրի Փոթերը ամենահարուստ երիտասարդ բրիտանացիների ցուցակում առաջ է անցել վամպիրից
18:11 Հարրի Փոթերը ամենահարուստ երիտասարդ բրիտանացիների ցուցակում առաջ է անցել վամպիրից | |
Heat ամսագիրը կազմել է Բրիտանիայի շոու-բիզնեսի ամենահարուստ երիտասարդների ցանկը: Վարկանշային աղյուսակում մինչև 30 տարեկան դերասաններ են ու երաժիշտներ: 2011-ի տվյալներով, ցուցակում առաջին տեղն է զբաղեցրել Հարրի Փոթերի դերասան, 22-ամյա Դենիել Ռեդկլիֆը: Նրան հաջողվել է աշխատել 51 մլն 750 հազար ֆունտ ստեռլինգ, ինչը 6,1 մլն-ով ավելի է 2010-ի համեմատ: Նա միակ դերասանը չէ արկածային ֆիլմից, որ հայտնվել է թոփ-30-ում:Նրա գործընկերներ Էմմա Ուոթսոնն ու Ռուպերտ Գրինտը առաջին տասնյակում են` համապատասխանաբար` 4-րդ և 5-րդ տեղերով: Երկրորդ հորիզոնականում է Կիրա Նայթլին` 30 մլն 870 հազար ֆունտ ստեռլինգով: Եռյակն ամփոփում է 25-ամյա Ռոբերտ Պատտինսոնը, որին հռչակ բերեց «Մթնշաղ» սագայում վամպիր Էդվարդի դերը, նրա տարեկան եկամուտը կազմում է 24 մլն 910 հազար ֆունտ ստեռլինգ: 2010-ին Ռեդկլիֆն ու Նայթլին համապատասխանաբար զբաղեցրել են առաջին ու երկրորդ տեղերը, իսկ Պատինսոնն անցյալ տարի ընդամենը հինգերորդ հորիզոնականում էր: | |
|
| |
| Всего комментариев: 0 | |
