Главная » 2011 » ՆՕՅԵՄԲԵՐ » 14 » Google+ ծառայությունը ջնջեց իր մոտ կեղծանուններով գրանցվածների հաշիվները
02:03
Google+ ծառայությունը ջնջեց իր մոտ կեղծանուններով գրանցվածների հաշիվները

24 օրվա ընթացքում քսան միլիոն օգտվող հավաքագրած Google+ ծառայությունը ջնջեց իր մոտ կեղծանուններով գրանցվածների հաշիվները: Այդ քայլը առաջացրեց համացանցային հանրության մի մասի դժգոհությունը.
«Ես արդեն ձևավորվել եմ որպես անձ թե ցանցում, թե անձնական կյանքում», ասում է կեղծանունով հանդես եկող օգտվողներից մեկը: «Ես այն համարում եմ իմ անձի լավագույն մասը և մտադիր չեմ հրաժեշտ տալ դրան:»

Google+-ի ներկայացուցիչները պատճառաբանում են իրենց գործողությունները այսպես կոչված «տրոլլերի» ՝ կեղծանուններով հանդես եկող վերին աստիճանի ամբարտավան, ագրեսիվ պահվածքով օգտվողների, գոյություն չունեցող անձնավորություններին «մարմնավորող» հաշիվների և նմանատիպ խնդրահարույց մասնակիցների կողմից առաջացվող խնդիրները մեղմելու ցանկությամբ:

Սակայն, դեպքեր կան, երբ կեղծանունի օգտագործումը արդարացված է, գտնում են դժգոհ համացանցականները: Օրինակ, շատերը չեն ցանկանում իենց թշնամաբար տրամադրված մարդկանց թիրախը դառնալ, կամ ավտորիտար երկրներում բնակվող մարդիկ խուսափում են իշխանությունների հակազդեցությունից: Չինաստանում Google+-ի օգտագործումը մի շարք սահամանափակումների հետ է կապված: Եվ, վերջապես, «մեծահասակների» շփումը ինտիմ թեմաներով հաճախ պահանջում է որոշոկի անանունություն:

«Google+-ի համար արժեք են ներկայացնում, ոչ թե մարդկանց անունները, այլ նրանց նախասիրությունները, ընկերային կապերը, անձնական հմտությունները: Զուտ անունը հազիվ թե չարաշահման առարկա դառնա», – հանգստացնում են մասնագետները:

Категория: Ինտերնետ | Просмотров: 406 | Добавил: VAHAG-EMINEM | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: