Главная » 2011 ՆՕՅԵՄԲԵՐ 29 » Գերմանիայում ծնվել է հսկա երեխա, որին Ջիհադ են անվանել
18:17 Գերմանիայում ծնվել է հսկա երեխա, որին Ջիհադ են անվանել | |
Գերմանիայում 40-ամյա կինը ինքնուրույն, առանց կեսարյան հատման հսկա տղա է ունեցել, որը կշռում է 6 կգ: Կինն իր որդուն «Ջիհադ» է անվանել:Նորածինն իր մայրիկի 14-րդ երեխան է: Նրա 240 կգ-անոց մայրիկին բժիշկները խորհուրդ են տվել վիրաբուժական ճանապարհով ծննդաբերել` մեծ պտղի պատճառով, սակայն կինն իրենն է պնդել և ունեցել բնական ճանապարհով: Բժիշկները ենթադրում են, որ երեխայի քաշը պայմանավորված է մոր հեստացիոն շաքարախտով: Նրանք ենթադրում են, որ կինն իր վիճակը հրաշալի գիտակցելով` շարունակել է քաղցրեղեն ուտել, ինչը հանգեցրել է արյան մեջ շաքարի չափից դուրս բարձր մակարդակին: Հսկա Ջիհադն ունի 9 եղբայր ու 4 քույր: Երեխաներից 4-ը ծնվել են 5կգ-ից ավելի քաշով: | |
|
| |
| Всего комментариев: 0 | |
