Главная » 2011 » ՆՕՅԵՄԲԵՐ » 18 » Գերմանիա. ջանադիր հավաքարարը փչացրել է արվեստի արժեքավոր գործը
22:46
Գերմանիա. ջանադիր հավաքարարը փչացրել է արվեստի արժեքավոր գործը
Գերմանիայում գեղարվեստի պատկերասրահի հավաքարարը անուղղելի  վնաս է հասցրել թանկարժեք աշխատանքը մաքրելով` ժամանակակից քանդակագործներից  Մարտին Քիպեմբերգի «Երբ սկսեց առաստաղից կաթալ»  քանդակը փայլեցնելու չափ տրորելով:

Քանդակագործը մահացել է 1997-ին: Արվեստագետը փայտի շերտերից աշտարակ է սարքել, որոնց տակ տեղավորել է տաշտակ ու  այն ներկի բարակ շերտով պատել, որը ստացել է չորացած անձրևաջրի տեսք: Հավաքարարը` կարծելով, թե ներկը կեղտոտ հետք է, այնքան է տրորել, որ այն  փայլ է  ստացել: Դորթմունդի պատկերասրահի ներկայացուցիչը (ուր  վարձակալական հիմունքներով գտնվում է քանդակը), ասել է, որ ստեղծագործությանը նախնական տեսքի բերելն այլևս անհնար է:

Категория: Հետաքրքիր | Просмотров: 437 | Добавил: VAHAG-EMINEM | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: