19:01 Ֆուկուսիմա են ժամանել առաջին զբոսաշրջիկները | |
Ճապոնական Ֆուկուսիմա քաղաքը երկրաշարժից, ցունամիից և ատոմակայանի վթարից հետո առաջին զբոսաշրջիկներին է հյուրընկալել:Փորձնական ճանապարհորդությունը համարձակվել է կատարել Թայվանի 180 զբոսաշրջիկ, որոնք մտադիր են հանգստանալ պրեֆեկտուրայի արևմուտքում գտնվող լեռնային գեղեցիկ Այձու շրջանում: Նրանց ինքնաթիռն այսօր վայրէջք է կատարել Ֆուկուսիմայի միջազգային օդանավակայանում: Հիշեցնենք, որ «Ֆուկուսիմա» ԱԷԿ-ի վթարից հետո հսկայական տարածքներ աղտոտված էին ռադիոակտիվ տարրերով, բայց առողջության համար վտանգ են ներկայացնում միայն կայանին անմիջականորեն մոտ գտնվող տարածքները: Ամեն դեպքում, լեռնային զբոսաշրջության սիրահարների հոսքը Ֆուկուսիմա կտրուկ նվազել է: Օդանավակայանը բնական աղետներից չի տուժել, բայց ավիահաղորդակցումը Սեուլի և Շանհայի հետ ընդհատվել էր. անցած ութ ամիսների ընթացքում այն ոչ մի միջազգային չվերթ չի ընդունել: Ճապոնիայի իշխանությունները փորձում են ճապոնական և արտասահմանյան գովազդային ընկերությունների միջոցով վերականգնել պրեֆեկտուրայի համբավը: | |
|
| |
| Всего комментариев: 0 | |
