Главная » 2011 ՆՕՅԵՄԲԵՐ 6 » Facebook-ը ակնթարթային հաղորդագրությունների հավելված է թողարկել
10:37 Facebook-ը ակնթարթային հաղորդագրությունների հավելված է թողարկել | |
Facebook սոցիալական կայքը գործարկել է անվճար բջջային հավելված Facebook Messenger՝ ակնթարթային հաղորդագրություններ փոխանակելու համար։ Այն աշխատում է iOS և Android օպերացիոն համակարգերով աշխատող սարքերի վրա։Ինչպես հաղորդում է բրիտանական The Guardian պարբերականը, Facebook Messenger-ի միջոցով օգտատերերը կարող են շփվել սոցիալական կայքում իրենց ընկերների հետ։ Հաղորդագրություն կարելի է ուղարկել ինչպես մեկ մարդու, այնպես էլ մի խումբ մարդկանց։ Նամակագրության պատմությունը պահպանվում է Facebook-ում։ Նոր հավելվածով հաղորդագրությունից բացի կարելի է կցել լուսանկար կամ գրառում կատարել տվյալ պահին գտնվելու վայրի վերաբերյալ։ Messenger-ը նաև հնարավորություն կտա հաղորդագրություններ ուղարկել նրանց, ովքեր գրանցված չեն Facebook-ում։ Այս դեպքում դրանք կհասնեն որպես SMS հաղորդագրություն։ Առայժմ նոր հավելվածը հասանելի է միայն Կանադայի և ԱՄՆ-ի օգտատերերին։ Թե երբ այն հասանելի կլինի այլ երկրներում,դեռ չի հաղորդվում։ Պարբերականը նշում է, որ նոր հավելվածը ստեղծելիս Facebook-ն օգտագործել է Beluga ընկերության մշակումները։ Վերջինիս է պատկանում հաղորդագրությունների փոխանակման նույնանուն հավելվածը, որը, ինչպես և Facebook Messenger-ը, աշխատում է iOS և Android համակարգերի վրա։ Facebook-ը Beluga ընկերությունը գնել է 2011թ. մարտին։ | |
|
| |
| Всего комментариев: 0 | |
