Главная » 2011 » ՆՕՅԵՄԲԵՐ » 13 » Facebook-ի հիմնադիրը խոստովանել է, որ ինքը կրթության կարիք ունի
15:58
Facebook-ի հիմնադիրը խոստովանել է, որ ինքը կրթության կարիք ունի
Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը  յոթ տարվա մեջ առաջին անգամ այցելել է  Հարվարդի համալսարան, որը նա թողել էր 2004 թ.`որոշելով իրեն նվիրել սոցիալական ցանցի վրա աշխատելուն: Ցուկերբերգը ելույթ է ունեցել ուսանողների առջև և խոստովանել,որ ափսոսում է ուսումը ընդհատելու համար: Այդ պատճառով չի կարող պատասխանել պարզագույն հարցերի և հաճախ է սխալվում, հաղորդում է  Reuters-ը:

 

Հարվարդի ներսում Ցուկերբերգի ելույթը լսելու տոմսերը ավելի  արագ սպառվեցին քան շատ հայտնի պոպ խմբերի տոմսեր:

Սակայն աշխարհի միլիոնատերերից ամենաերիտասարդին կարելի էր շփոթել հասարակ ուսանողի հետ,նա ինչպես միշտ շատ  համեստ էր հագնվել`սվիտեր,ջինս և մաշված բոթասներ: Facebook-ի հիմնադրին շատ էր դուր եկել լսարանը,որտեղ երիտասարդները ասում էին ,որ 27-ամյա  Մարկ Ցուկերբերգը  "լիովին ադեկվատ է”  և իրենց հետ խոսում է միևնույն լեզվով :

2004 թ. Մարկ Ցուկերբերգը  որոշեց թողնել ուսումը հոգեբանության ֆակուլտետում և ամբողջովին իրեն նվիրեց մի նախագծի, որը  վերջին հաշվով նրան միլիոններ   բերեց: Երիտասարդը նկատեց,որ   Facebook –ի գաղափարը  ծնվելէ  Հարվարդի համալսարանում, որտեղ նա ապրում էր `փորձելով ուսման  հետ զուգահեռ  իրականացնել  սեփական համակարգչային գաղափարները:  Մի անգամ նրա նոր ստեղծած  զավակը օգնեց նրան քննություն հանձնել:  Ցուկերբերգը  հիշում է, թե ինչպես իրեն հաջողվեց հայթայթել ստուգողական թեսթերը և  դեռ  իր սևագիր սոցիալական ցանցի տարբերակի օգնությամբ տարածել է այն բոլոր ուսանողներին, որոնք  միահամուռ պատասխանեցին հարցերին և քննությունից  ստացան բարձր  բալեր:
Категория: Facebook | Просмотров: 489 | Добавил: VAHAG-EMINEM | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: