00:40 Եվրոպացիները վնասում են իրենց կենդանիներին հանուն ապահովագրության | |
Վերջերս Եվրոպայում նոր տիպի խարդախության ալիք է բարձրացել: Խաբեբաները իրենց շներին և կատուներին հիվանդացնում են ապահովագրական գումարներ ստանալու համար, գրում է Daily Mail-ը:Բրիտանական ապահովագրողների ասոցացիայի (Association of British Insurers) տվյալների համաձայն , ընտանի կենդանիների ապահովագրական փաստաթղթերի կեղծման դեպքերը 2010 թ. համեմատությամբ ավելացել են 400% -ով: Միայն Բրիտանիայում ապահովագրական ընկերությունները խարդախներին վճարել են տարվա մեջ մոտ 2 միլիոն ֆունտ: Սա միայն այն կորուստներն են, որոնք հնարավոր է եղել ճշտել, իրական թվերը կարող են ավելի մեծ լինել: Չորքոտանիների առողջության հետ կապված խարդախությունները երկու տիպի են ` տերը փորձում է կեղծել կենդանու հիվանդությունը կամ հատուկ վնաս է հասցնում իր հովանավորյալին, որպեսզի գումար ստանա: Անգլուհի Ջուլիա Պուլմենին հաջողվեց առաջին խմբի խարդախներից առաջ անցնել մի քանի հոդվածով: Նա մի քանի տարի ապահովագրական գումարներ էր ստանում կենդանիների համար, որոնց նա երբեք չի ունեցել: Կինը վարպետորեն կեղծել է ամեն ինչ`սկսած իբր իր մոտ բնակվող կատուների լուսանկարներից մինչև անասնաբուժների եզրակացության: Ախտորոշումը նա ինքն էր գրում, երբեմն վճարում էր բժիշկներին, որ իրեն տեղեկանք տան ապահովագրական դեպքի համար: Կինը բռնվեց մեկ անգամ, երբ թղթերից մեկում նշեց իր հեռախոսը անասնաբույժի հեռախոսի փոխարեն: Խարդախության համար Ջուլիա Պուլմենին դատապարտեցին մի քանի շաբաթ ազատազրկման: Մեկ այլ կին Մեծ Բրիտանիայից` Ջիլ Ալենը, իր շներին գրանցել էր ցմահ: Երբ լակոտներից մեկը սատկում էր, նա դիակը դնում էր սառնարանի մեջ, սառեցնում: Երբ դրամի կարիք էր ունենում, անասնաբույժից վերցնում էր կեղծ ախտորոշումը և շան դիակը տանում ապահովագրողների մոտ: Ամեն սատկած շան համար նա ստանում էր 200-ից 500 ֆունտ: Խուզարկության ժամանակ նրա սառնարանից հանեցին 9 սառեցրած լակոտ: Կենդանիներ ապահովագրական խարդախությունների պատճառով `Եվրոպայում վերջին 4 տարում ընտանի կենդանիների ապահովագրության գինը բարձրացել է 30%-ով | |
|
| |
| Всего комментариев: 0 | |
