Главная »
2011 » ՆՕՅԵՄԲԵՐ » 9 » Էմմի Ուայնհաուսը մահից առաջ գաղտնի նշանվել էր
18:22 Էմմի Ուայնհաուսը մահից առաջ գաղտնի նշանվել էր |

Աստղի ընկերը` Ռեգ Թրեվիսը սիրելիին նվիրել էր ադամանդե մատանի, Էմմիի ողբերգական մահից ընդամենը մի քանի շաբաթ առաջ: Իսկ նա պատասխանել էր` այո, մեկ ակնթարթ անգամ չկասկածելով: "Էմմին շատ էր սիրում Ռեգին: Նա ցանկանում էր նոր կյանք սկսել, ընտանիք կազմել ու ամեն վատ բան անցյալում թողնել”, ասել են Էմմիի ընկերները: Ռեգ Թրեվիսը, որի հետ Էմմին հանդիպում էր արդեն մեկ տարի, ի նշան նրանց միության, ադամանդե մատանի էր նվիրել”: Ի դեպ Էմմի հայրը նույնպես վստահեցում է, որ Էմմին ընտանիք կազմելու և երեխա որդեգրելու մտադրություն ուներ: Էմմի Ուայնհաուսի մահից հետո, հայրը նրա իրերն անվճար բաժանեց դստեր երկրպագուներին:
|
|
Категория: Հետաքրքիր |
Просмотров: 485 |
Добавил: VAHAG-EMINEM
| Рейтинг: 0.0/0 |