Главная » 2011 » ԴԵԿՏԵՄԲԵՐ » 3 » Դոդոշները կփրկեն մարդկությունը
09:02
Դոդոշները կփրկեն մարդկությունը
Բրիտանացի փորձագետները վստահեցնում են,  դոդոշներն ավելի զգայուն են մոտեցող երկրաշարժի նկատմամբ, քան նույնիսկ ամենակատարյալ համակարգերը: Մասնագետ կենսաբանների կարծիքով, նման զգայնությամբ օժտված են կենդանի շատ օրգանիզմներ, որոնք բնակվում են անմիջականորեն ստորգետնյա ջրերում ու կարողանում են զգալ ջրի    բաղադրության մեջ առկա ոչ մեծ քիմիական փոփոխությունները: Հենց դրանով էլ կարելի է բացատրել այն փաստը, որ  Կենտրոնական Իտալիայում 2008-ի մահաբեր երկրաշարժից մի քանի օր առաջ դոդոշների մեծ գաղութներ լքեցին տեղանքը: Եթե միշտ հսկողության տակ առնվեն դոդոշներն ու նրանց վարքագիծը, ապա կարելի է կանխագուշալկել երկրաշարժը շատ ավելի վաղ, քան դա կարելի է անել տեխնիկայի միջոցով:
Категория: Հետաքրքիր | Просмотров: 488 | Добавил: VAHAG-RIHANNA | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: