Главная » 2011 ՆՕՅԵՄԲԵՐ 6 » Չինական IT ինդուստրիայի իրականությունը
09:56 Չինական IT ինդուստրիայի իրականությունը | |
Foxconn ընկերությանը պատկանող, Չինաստանի Շենզեն քաղաքում գտնվող գործարանում աշխատում են 420,000 չինացի: Այստեղ են արտադրում մեր օգտագործած էլեկտրոնային սարքերից շատերում տեղադրված մասեր, Foxconn-ի միկրոսխեմաները նույնիսկ տեղադրված են iPhone-ներում: Կարող է տպավորություն ստեղծվել, որ նման հաջողակ ընկերությունը պետք է որ լավագույն աշխատանքային և ապրուստի պայմաններով ապահովի իր աշխատակիցներին: Սակայն իրականությունը բոլորլովին այլ է: Նախ սկսենք նրանից, որ այդ բոլոր 420000 չինացիները բնակվում են 2,1 քառակուսի կիլոմետր մակերեսում կառուցված հանրակացարանում: Վերջերս այնքան էր բարձրացել աշխատանքային շատ ծանր գրաֆիկի ու թշվառ ապրելակերպի պատճառով ինքնասպանություն գործող աշխատակիցների թիվը, որ ընկերությունը «ստիպված» ցանցեր սկսեց տեղադրել հանրակացարանի մասնաշենքերի տակ: Մայիս ամսին այս ցանցերի տեղադրումից հետո ինքնասպանությունների դեպքեր այլևս չեն գրանցվել (հաստատ ինքնասպանության փորձերի դեպքեր գրանցված կլինեն): Հանրակացարանի յուրաքանչյուր 6 քառակուսի մակերեսանոց սենյակում ապրում է 8 մարդ և յուրաքանչյուր 5 սենյակի համար միջացնքում տեղադրված է մեկ հեռուստացույց: Աղբյուրը՝ http://gizmodo.com, WIRED ամսագիր Հեղինակ՝ Ջոել Ջոնսոն (Joel Johnson) | |
|
| |
| Всего комментариев: 0 | |