Главная » 2011 ՆՕՅԵՄԲԵՐ 27 » Չեխիայում “խոզի գրիպից” առաջին մահն է գրանցվել
14:53 Չեխիայում “խոզի գրիպից” առաջին մահն է գրանցվել | |
Այդ մասին հայտնել է երկրի գլխավոր սանիտարական բժիշկ Միխայել Վիտը: Երկրում 5 հիվանդի մոտ հայտնաբերվել է H1N1-ի շտամմը: Բժիշկն ասում է, որ վաղ է խոսել գրիպի համաճարակի մասին, սակայն, հաստատել է, որ հիվանդի մահվան տեղեկությունն իսկույն հայտնել են այդ հիվանդության կանխարգելման եվրոպական վերահսկողական կենտրոն: Չեխիայում աշնանային ու ձմեռվա սեզոններին գրիպով ու մրսածության հետևանքով առաջացող հիվանդություններով հիվանդանում է մոտ 1 մլն մարդ: Այստեղ "խոզի գրիպից” ռեկորդային թվով` 102 մարդ է մահացել 2009-2010 թթ,(ընդ որում, բոլոր մահերն էլ վտանգավոր վարակի հետևանքով սրված այլ հիվանդություններից): Չեխիայում գրիպով հիվանդացության բարձր մակարդակի պատճառը մասնագետները նշում են ազգաբնակչության հակագրիպային պատվաստմանը չհավատալուն: Եթե Եվրամիության երկրներում բնակչության 22%-ն է պատվաստվում գրիպի դեմ, ապա Չեխիայում այդ թիվը 5% է:
| |
|
| |
| Всего комментариев: 0 | |
