Главная » 2011 ՆՕՅԵՄԲԵՐ 6 » Բրիտանուհին զանգել էր ոստիկանություն. «Կորել է իմ ձնեմարդը»
10:01 Բրիտանուհին զանգել էր ոստիկանություն. «Կորել է իմ ձնեմարդը» | |
![]() բրիտանական Քենթ կոմսության Չաթեմ քաղաքի բնակչուհին զանգահարել է փրկության ծառայություն եւ օպերատորին հայտնել իր տան մոտ գտնվող ձնեմարդու կորստյան մասին: Օպերատորի հետ զրույցում նա հայտարարել է, թե կորուստը լուրջ է, քանի որ ձնե ֆիգուրի հետ կորել են դրամները, որոնցով արվել էին ձնեմարդու աչքերը:Փորձելով ճշտել, թե ինչի մասին է խոսքը՝ օպերատորը հարցրել է՝ արդյոք դա ինչ-որ դեկորատիվ ֆիգուր էր ձնեմարդու տեսքով: «Ոչ դա ձյունից պատրաստված ձնեմարդ էր: Ես անձամբ եմ այն պատրաստել»,- պարզաբանել է բրիտանուհին:Արդյունքում նրան մերժել են օգնել: Կնոջ հետ խոսել են կոմսության ոստիկանները որոնք բացատրել են, թե որ դեպքերում է անհրաժեշտ հավաքել փրկության ծառայության համար, գրում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով BBC News-ը: | |
|
| |
| Всего комментариев: 0 | |
