Главная » 2011 ՆՕՅԵՄԲԵՐ 18 » Բուլղարիայի Բորիսովո գյուղի ճանապարհային կարգուկանոնին հսկում է ոստիկանի խրտվիլակը
22:41 Բուլղարիայի Բորիսովո գյուղի ճանապարհային կարգուկանոնին հսկում է ոստիկանի խրտվիլակը | |
Ոստիկանի խրտվիլակը պահպանում է ճանապարհային կարգուկանոնը Բորիսովո գյուղում:Տեղաբնակ Վենցիսլավ Սլավչևը ճանապարհային-փոստի ծառայողի տիկնիկ է պատրաստել, որը կրում է ազդանշանային բաճկոն: Անսովոր փորձի առիթը արագության գերազանցումն է: Նոր ոստիկանն իսկույն դարձել է գյուղի ճանաչված ու հարգված բնակիչը, որը շուրջօրյա հետևում է ճանապարհային կանոնների պահպանմանը: Ամենահետաքրքիրն այն է, որ երբ առաջին անգամ Բորիսովոյով մեքենա է անցնում,վարորդներն իսկույն նվազեցնում են արագությունը: Գյուղի ղեկավարությունը մտահոգված որոշել է իր մասնակցությունն ունենալ , իսկ այժմ գրեթե յուրաքանչյուր տուն ունի իր օրինապահը: Տեղական իրավապահ մարմիններն իրենց հերթին ոչ մի կերպ չեն մեկնաբանել այս նորույթը: Հնարավոր է, որ այն մոտ ապագայում ոստիկանությունում պաշտոնական գրանցում ստանա: | |
|
| |
| Всего комментариев: 0 | |
