Главная » 2011 ՆՕՅԵՄԲԵՐ 6 » Բջջային հեռախոսից պաշտպանվելու յոթ միջոց
10:40 Բջջային հեռախոսից պաշտպանվելու յոթ միջոց | |
Բջջային հեռախոսների վնասակարության մասին խոսակցությունները շատ են: Օրինակ կարծիք կա, որ եթե հավկիթը դնենք երկու բջջային հեռախոսների մեջտեղում և զանգենք, հավկիթը կեփվի, այն էլ պինդ: Հետևաբար դժվար չէ պատկերացնել, թե ինչ է սպառնում այն մարդուն, ով բջջային հեռախոսն անընդհատ տաբատի գրպանում է պահում: Ոմանք էլ համարում են, որ հեռախոսով խոսելիս մարդու գլուխն այնպես է ճառագայթվում, ինչպես եթե մտցված լիներ միացրած միկրոալիքային վառարանի մեջ: Օրգանիզմի վրա բջջային հեռախոսի ճառագայթման ազդեցությունն ուսումնասիրող հետազոտությունների արդյունքները շատ հակասական են: Որոշ կազմակերպություններ, օրինակ Food ad Drug Admiistratio-ը և CTIA-The Wireless Associatio-ը հայտարարում են, որ հեռախոսները չեն կարող քաղցկեղ առաջացնել: Իսկ Evirometal Workig Group (EWG)-ը և World Health Orgaizatio-ը` Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, համարում են, որ տասնյակ տարիների ընթացքում հեռախոս գործածելը կարող է առաջացնել գլխուղեղի և թքագեղձերի քաղցկեղ, ինչպես նաև հոգեբանական լուրջ խնդիրներ: Առավել խոցելի են երեխաները, որոնց ուղեղը զարգացման փուլում է: Կապի ամերիկյան հանձնաժողովը (FCC) վստահեցնում է, որ բոլոր նոր հեռախոսներն ունեն SAR մակարդակ (Specific absorptio rate)` ինչը չի գերազանցում 1,6 Վտ/կգ-ը: Եվրոպայում հեռախոսի գործածման ժամանակ մարդու մարմնին հաղորդվող հզորության մակարդակի ցուցիչը 2 Վտ/կգ է: Ռուսաստանը կիրառում է չափման սեփական համակարգ` վատերը բաշխելով քառակուսի սանտիմետրերի: EWG-ը վերջերս հայտարարեց, որ FCC-ը սխալ է փորձարկում հեռախոսները, քանի որ հաշվարկում է դրանց ազդեցությունը միայն մարդու գլխի և ոչ թե ամբողջ մարմնի վրա: Ավելին` կազմակերպությունն ուշադրություն է դարձրել, որ հեռախոսների համար ամրագրված ճառագայթման անվտանգ մակարդակը ընդամենը 2,5 անգամ է պակաս ճառագայթման այն աստիճանից, որը շեղումներ է առաջացնում կենդանիների վարքագծում: Այդուհանդերձ բջջային հեռախոսների ճառագայթած ռադիոալիքներից պաշտպանվելու մի քանի պարզ միջոց կա: 1. Ուշադրություն դարձրեք ազդանշանի մակարդակին: Եթե այն մեկ կամ երկու գծիկով է՝ քիչ խոսեք: Որպեսզի հեռախոսը ազդանշանը բազային կայան հասցնի, ստիպված է ճառագայթման ավելի բարձր մակարդակ օգտագործել, ինչից նաև ավելի արագ է սպառվում մարտկոցի լիցքը: GSM հեռախոսների առավելագույն հզորությունը մոտ 100 անգամ գերազանցում է սկզբնականին: CDMA հեռախոսներն ավելի քիչ են ճառագայթում, բայց հզորության ճառագայթումը նույն ձևով են կարգավորում: Վատ ծածկույթով գոտիներում զանգահարելիս մի քանի պարզ կանոններ հիշեք.
Ալեհավաքը ձեռքով մի փակեք: Բջջային մոդուլն անջատեք, որտեղ կապն ընդհատվում է` մետրոյում, ավտոբուսում, գնացքում, առևտրի կենտրոններում: Զանգելիս կանգնեք պատուհանի մոտ: 2. Հեռախոսն ականջին մի մոտեցրեք, քանի դեռ խոսելը չեք սկսել: Զանգահարելիս հեռախոսն ավելի շատ է ճառագայթում, քան խոսելու ժամանակ: Ի դեպ հենց դա է պատճառը, որ ականջակալները և ձայնն ուժգնացնող սարքերը դզզում են: 3. Հեռախոսը հեռացրեք կամ էլ սեղանին դրեք, երբ բջջային ինտերնետից եք օգտվում: 4. Ճիշտ օգտագործեք հեռախոսի լրամասերը: Հեռախոսը չարժե պահել գոտուն ամրացված պատյանում: Որոշ ուսումնասիրություններ ապացուցել են, որ դա վնասում է տղամարդկանց առողջությունը, ամլություն է առաջացնում: Լարային կամ անլար ստերեոգարնիտուրա և հնչեղ կապ օգտագործեք: Bluetooth-ի ճառագայթումից վախենալ պետք չէ, այն շատ ավելի քիչ է, քան հեռախոսինը: Կարող եք հեռախոսը ոտքին ամրացնել. գուցեև ցնցող տեսք կունենաք, բայց գոնե վստահ կլինեք, որ այդպես անվտանգ է: 5. Խնայեք փողն ու առողջությունը` զանգելու փոխարեն հաղորդագրություններ ուղարկեք (SMS, ICQ, Twitter): Այդ նպատակների համար ավելի հարմար են QWERTY ստեղնաշարով հեռախոսները: Հիմա այդպիսի հեռախոսները շատ են ոչ միայն hi-ed, այլև low-ed սեգմենտում: 6. Գնեք ցածր SAR մակարդակով հեռախոսներ: Դրանց վերաբերյալ տեղեկություններ կարող եք գտնել EWG, FCC և Freesheild կայքերում, ինչպես նաև հեռախոսներ արտադրող ընկերությունների կայքերում: Ի գիտություն. Apple iPhoe 3G-ի ճառագայթման մակարդակը գրեթե 1,5 անգամ ավելի է, քան ամենաառաջին iPhoe-ինը: EWG-ի տվյալներով ԱՄՆ-ում ամենաանվտանգ հեռախոսը Samsug Impressio (AT&T)-ն է, իսկ ամենավտանգավորներն են Motorola Moto VU204-ը (Verizo) և HTC myTouch3G (T-Mobile) գուգլոֆոնը: 7. Հեռախոսը պահեք հատուկ պատյանում: Բջջային հեռախոսի ալեհավաքը ճառագայթում է բոլոր ուղղություններով: Pog Research ընկերությունը ստեղծել է մի պատյան, որն իբրև հեռացնում է ճառագայթումը: Ընկերության տվյալներով այդ պատյանը 60 տոկոսով քչացնում է SAR-ը: Հետաքրքիր է, որ FCC-ն այդ նոր գյուտին հավանություն է տվել: iPhoe 3G /3GS-ի համար նախատեսված այդ հաճույքն արժե 60 դոլար: Գիտնականները նախազգուշացնում են` բջջային հեռախոսը բարձի տակ մի դրեք Գիտնականներն այն կարծիքին են, որ բջջային հեռախոսների, նոութբուքերի և սմարթֆոնների չարաշահումը «սպանում է» լիբիդոն, ավելացնում նևրոզները և խախտում մարդու սեռական կյանքը: Fertility ad Sterility գիտական ամսագրի տվյալներով բջջային հեռախոսների չարաշահումը փչացնում է տղամարդու սերմի որակը. սպերմատազոիդները քչանում են, նվազում են դրանց ուժն ու արագությունը: Մասնագետները եկել են այն եզրակացության, որ համակարգչով կամ սմարթֆոնով շատ աշխատողները սեքսով քիչ են զբաղվում: Սոցիոլոգիական հետազոտությունների տվյալներով ամերիկացի տղամարդկանց 67 տոկոսը և կանանց 64 տոկոսը անկողին են մտնում բջջային հոռախոսներով: Գիտնականները կոչ են անում ննջարանից հեռու պահել բոլոր արդիական սարքավորումները, անջատել համակարգիչները և բջջային հեռախոսները՝ սթրեսի այդ պատճառները: Համակարգչից և բջջային հեռախոսներից հիվանդագին կախման դեմ պայքարելու համար հիմա սկսել են հատուկ հոգեբուժարաններ բացել: Ննջարանում տեղադրված համակարգչից տուժում է ոչ միայն Էրոսը, այլև քունը: Էդինբուրգի համալսարանի գիտնականները համարում են, որ քնելուց առաջ էլեկտրոնային փոստը ստուգելը համազոր է երկու բաժակ սուրճ խմելուն` նյարդային համակարգը գրգռվում է: Երեկոյան պետք է խուսափել ինտելեկտուալ լարում պահանջող ցանկացած գործունեությունից: Դա նախևառաջ դեռահասներին է վերաբերում: «Միակ լուծումը ննջասենյակը բոլոր տեսակի էլեկտրոնային սարքերից ազատելն է»,- ասում են փորձագետները: Ամերիկացիները կուսումնասիրեն iPhoe-ի վտանգները Ամերիկացի գիտնականների մի խումբ 1,2 միլիոն դոլարի դրամաշնորհ է ստացել, որպեսզի ուսումնասիրի այն ֆիզիկական ծանրաբեռնվածությունը, որին ենթարկվում են մարդիկ՝ մուլտիսենսորային սարքերի` օրինակ iPad-ի կամ iPhoe-ի հեռախոս օգտագործելիս: Խմբում ընդգրկվել են էրգոնոմիկայի և կինեզիոլոգիայի մասնագետներ, ինչպես նաև մարդու և համակարգչի փոխազդեցության առանձնահատկություններն ուսումնասիրողներ: «Մուլտիսենսորային էկրանը հեշտացնում է աշխատանքը, բայց թե ինչ ազդեցություն են թողնում այդպիսի էկրանները մարդու հենաշարժային համակարգի վրա` դեռ հայտնի չէ»,- հայտարարել է Արիզոնայի նահանգի համալսարանի կենսաբժշկական ինֆորմատիկայի ամբիոնի պրոֆեսոր և խմբի ղեկավար Կենև Կեոլը: Հետազոտությունների նպատակն է պարզել` արդյոք մուլտիսենսորային էկրաններով սարքերի երկարատև գործածումը մարդու հենաշարժային համակարգի խանգարումների չի՞ հանգեցնում: Հետազոտության ենթարկվողները պետք է աշխատեն մուլտիսենսորային սարքերով: Նրանց տրվելու են էլէկտրոմիոգրաֆներ (մկանների կենսաէներգետիկ ներուժը չափող սարքեր) և հատուկ ձեռնոցներ, որոնք արձանագրում են դաստակների շարժումները: Հետազոտությունների երկրորդ փուլում գիտնականները կստեղծեն կենսամեխանիկական մոդելներ, որոնք ցույց կտան, թե ձեռքի այս կամ այն շարժումը ֆիզիկական ինչ ծանրաբեռնվածություն է առաջացնում: Հետազոտության արդյունքները գիտնականները կտրամադրեն մուլտիսենսորային սարքերի մշակմամբ զբաղվող ընկերություններին: Այն մասին, որ որոշ էլեկտրոնային սարքերի հետ «հաղորդակցումը» կարող է խախտել ձեռքի մկանների աշխատանքը, առաջ էլ էր հայտնի. SMS-ների նկատմամբ բուռն սիրո պատճառով ճզմվել էին 16-ամյա ամերիկուհու դաստակի նյարդային վերջույթները: Մեկ օրվա ընթացքում աղջիկը մոտ 100 հաղորդագրություն էր: | |
|
| |
| Всего комментариев: 0 | |
