21:01 Բաժանում չինական ձևով | |
Չինաստանում գնալով լայն տարածում են գտնում «հակախնամախոսական» ծառայությունները: Վճարելով 100 յուան` կարելի է դյուրին կերպով սրտի տիրուհուց կամ էլ նախկին սիրեկանից ազատվել: Ձեր փոխարեն ողջ «կեղտոտ» գործը կատարում են «հակախնամախոսները»: Նրանց գտնելն էլ շատ հեշտ է. բավական է ինտերնետում համապատասխան հարցում տեղադրելը, և իսկույն բազմաթիվ առաջարկներ կարվեն: Նմանատիպ ծառայություններ տրամադրողներից մեկը` 26-ամյա Գե Բանշանը, պատմում է, որ հիմնականում օգնության են դիմում երիտասարդ կանայք, որոնք տառապում են նախկին ընկերոջ հետապնդումներից: «Ես նրանց փոխարեն նամակ եմ գրում ինտերնետում» ,- ասում է նա: Իսկ երբեմն նա ստիպված է լինում հանդես գալ դետեկտիվի դերում: Օրինակ, մի երիտասարդ կին սպառնացել է նախկին ընկերոջը, որ ինքնասպան կլինի, սակայն, ինչպես պարզվել է, նա ընդամենը սովորական բլեֆ էր արել:«Հակախնամախոսներն» իրենց կանոններն ունեն. ասենք` հաճախորդը պետք է 20 տարեկանից բարձր լինի ու չամուսնացած: Բացի այդ, նրանք խուսափում են ընտանեկան հարաբերություններ պարզելու գլխացավից, «չեն վերադարձնում» ամուսիններին: Համենայն դեպս, Գեն իր գործակալությունում նման կանոնների է հետևում: Ի դեպ, այս աշխատանքը ևս ունի իր վատ կողմերը, օրինակ` մի քանի անգամ Գեն հեռախոսով սպառնալիքներ է լսել իր հասցեին: Հետաքրքիր է, որ չնայած Չինաստանում շատ է կարևորվում ընտանիքի դերը, միևնույն է , երիտասարդներն ավելի ու ավելի շատ են ազատ` առանց կնիքի հարաբերությունների ձգտում: Կան նաև այնպիսիք, ովքեր զբաղվածության պատճառով չեն կարողանում զույգ գտնել. տարբեր գնահատականներով նրանց թիվը 180 մլն է: Ու, չնայած այս ամենին, նման գործակալությունների ծառայությունները պահանջված են: | |
|
| |
| Всего комментариев: 0 | |
