Главная » 2011 » ՆՕՅԵՄԲԵՐ » 15 » Ավստրալիայից Բրիտանիա է թափանցում մահացու վտանգը
17:17
Ավստրալիայից Բրիտանիա է թափանցում մահացու վտանգը

Կարմրամեջք ավստրալական սարդը նախանձելի պարբերականությամբ հայտնվում է Մեծ Բրիտանիայում, գրում են տեղի թերթերը: Արտահայտիչ տեսքով սարդանմանները, «սեւ այրիի» մոտ բարեկամները, աշխարհի ամենավտանգավոր միջատներից են: Վերջերս դրանք հայտնաբերվել են Մեծ Բրիտանիայի տարբեր հատվածներում, հաղորդում է MIGnews.com-ը:

Ավստրալական «խելագար մրջյունները», որոնք այդպես են կոչվել, քանի որ  զիգզագով են վազում եւ ունակ են ցավոտ խայթել, նույնպես թափանցել են Անգլիա:

«Դրանք երկիր են թափանցում ներկրվող ապրանքների հետ եւ տուրիստների ուղեբեռների մեջ»,- գրում է Sun թերթը:

Տասնյակ կարմրամեջք սարդեր հայտնաբերվել են Անգլիայի հյուսիս-արեւմուտքում գտնվող Փրեսթոնի գործարանում:

Թերթը հատուկ տեղեկություն է հրապարակում այն մասին, թե ինչպիսի տեսք ունեն այդ վտանգավոր միջատները. «Աննշան սարդ` մեջքին կարմին շերտ. նրա խայթոցը սուր ցավ, սրտխառնուք, կրծքի շրջանում ցավ, տենդ է առաջացնում, ինչը երկրում արդեն 14 մահվան դեպքի պատճառ է դարձել»

Категория: Նորություններ | Просмотров: 435 | Добавил: VAHAG-EMINEM | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: