23:15 Ավստրալացի ուսանողն օդից ջուր ստանալու համակարգ է ստեղծել | |
Ավստրալիայի Սուինբեռնի տեխնոլոգիական համալսարանի ուսանող Էդվարդ Լիննեկրը ստեղծել է Airdrop համակարգ` ոգեշնչվելով Նամիբիայի անապատներում բնակվող Onymacris unguicularis բզեզի օրինակով:Այդ միջատը կարողանում է խմելու համար առավոտյան մշուշի մեջ առկա ջրի գոլորշու կաթիլները հավաքել, որոնք խտացման արդյունքում վերածվում են հեղուկի: Ու եթե նամիբիական բզեզը սպասում է, թե երբ է ջուրն օդի հոսանքից իր ենթաթևերի վրա գոյանալու, ապա Airdrop համակարգը ներծծում է օդը և ուղարկում այն գետնի տակ: Հովանալով, այն վերածվում է խոնավության: Երիտասարդի հաշվարկներով, մեկ խմ-ից կարելի է ստանալ 11,5 մլ ջուր: Թվում է, թե դա քիչ է, սակայն չորային տարածաշրջաններում, որտեղ ընդամենը մի քանի սմ տեղումներ են լինում, նման սարքավորումը կարող է էականորեն օգտակար լինել: Airdrop սարքավորումն աշխատում է արևային մարտկոցով: Ուսանողը ստացել է բրիտանական James Dyson Award մրցանակ, որը սովորաբար հանձնում են 18 երկրների ուսանողներին` կիրառական դիզայնի ասպարեզում ձեռքբերումների համար: Լինեկրը մտադիր է Գրան պրին օգտագործել իր սարքավորումը փորձարկելու համար: | |
|
| |
| Всего комментариев: 0 | |
