Главная » 2011 » ՆՕՅԵՄԲԵՐ » 15 » Արհեստական արյուն են ներարկել մարդուն
17:15
Արհեստական արյուն են ներարկել մարդուն
Առաջին անգամ լաբորատորիայում աճեցված  արյան կարմիր բջիջներ են պատվաստվել մարդուն: Սա առաջին նշանակալից քայլն է արհեստական արյուն ստեղծելու ճանապարհին: Պիեռ ու Մարի Կյուրիների  համալսարանից Լյուկ Դուեն իր գործընկերների հետ կարողացել է  կամավորների ոսկրածուծից ստանալ ցողունային արյունաստեղծ բջիջներ: Արհեստականորեն ստեղծված բջիջները հատուկ նշվել են, ինչից հետո 10 մլրդ բջիջ են  ներարկել կամավորի օրգանիզմ:  Օրգանիզում 5 օր արհեստական բջիջների 94-100% -ն է մնացել, իսկ 26 օրից` 41-63%-ը: Այսպիսի կենսունակությունը հատուկ է սովորական  արյան կարմիր բջիջներին:Արհեստական բջիջներն անվտանգ են եղել (չարորակ բջիջների չեն վերածվել, ու նորմալ կերպով միացել են թթվածնին) : Փորձի ընթացքում ստացված տվյալները հույս են տալիս, որ ապագայում մարդկությունը կմշակի տեխնոլոգիա անսահմանափակ քանակությամբ արհեստական արյուն ստանալու համար:
Категория: Նորություններ | Просмотров: 454 | Добавил: VAHAG-EMINEM | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: