Главная » 2011 ՆՕՅԵՄԲԵՐ 18 » Անգլիացին Լուսինը ՉԹՕ-ի հետ է շփոթել
22:53 Անգլիացին Լուսինը ՉԹՕ-ի հետ է շփոթել | |
Դեպքը պատահել է Հարթֆորդշիր կոմսությունում: Տեղի բնակիչը զանգահարել է արտակարգ պատահարների ծառայություն ու հայտնել, որ իր տան վերևում` երկնքում, լուսատու օբյեկտ է հայտնվել:Տղամարդը փրկարար ծառայության օպերատորին հայտնել է, որ չճանաչված թռչող օբյեկտն ուղիղ իր վրա է գալիս: Նա հավելել է, որ շարժիչի ձայն բացարձակ չի լսվում, ուստի օբյեկտը իրենից մեծ հեռավորության վրա է: Տվյալ հայտարարությունն արձանագրվել է, սակայն 3 րոպեից տղամարդը կրկին զանգահարել ու հայտնել է , որ սխալվել է: «Ես կարծում էի, թե ինչ որ անսովոր ու տարօրինակ բան եմ տեսել, իսկ իրականում այդպես չէ: Չեք հավատա, սակայն դա ընդամենը Լուսինն էր»,- ասել է բրիտանացին օպերատորին: | |
|
| |
| Всего комментариев: 0 | |
