Главная »
2011 » ՆՕՅԵՄԲԵՐ » 6 » 17-ամյա երիտասարդը ծրագրել էր պայթեցնել իր նախկին դպրոցը
09:57 17-ամյա երիտասարդը ծրագրել էր պայթեցնել իր նախկին դպրոցը |
ИТАР-ТАСС-ի հաղորդմամբ, Ֆլորիդա նահանգի ոստիկանությունը նախօրեին ձերբակալել է 17-ամյա Ջարեդո Կանոյին, որը ծրագրել էր ինքնաշեն սարքի միջոցով պայթեցնել դպրոցը: Ոստիկանությունը կարողացել էր ինֆորմացիա ստանալ տղայի մտադրությունների մասին ու կանխել վտանգը: Նահանգի ոստիկանապետ Ջեյն Կաստրոն ասել է, որ իրենք հետախուզական աշխատանքներ են կատարել Կանոյի տանն ու հայտնաբերել պայթուցիկ սարքի տարբեր մասեր: Բացի այդ, գրասեղանին էլ դրված է եղել ծրագիրն իրականացնելու նախագիծը: Այս ամենից հետո, բնականաբար, չարամիտը ձերբակալվել է ու հետո միայն խոստովանել, որ գաղափարը մտադիր է եղել կյանքի կոչել սեպտեմբերի մեկին: Թե ինչու է տղան ատելությամբ լցված դեպի նախկին դպրոցը, դեռևս հայտնի չէ:
|
|
Категория: Հետաքրքիր |
Просмотров: 467 |
Добавил: VAHAG-EMINEM
| Рейтинг: 0.0/0 |