Главная » 2011 » ՆՕՅԵՄԲԵՐ » 6 » 150 տարի ապրող մարդ է ծնվել
09:43
150 տարի ապրող մարդ է ծնվել
Բրիտանացի գիտնական Օբրի դի Գրեյը հայտարարել է, որ աշխարհում արդեն ծնվել է մարդ, ով կապրի 150 տարի, իսկ առաջիկա 20 տարում կծնվի 1000 տարի ապրելու ունակ մարդ։ Գիտնականը համոզված է, որ իր կյանքի ընթացքում դեռ կտեսնի, թե ինչպես բժշկությունը կստեղծի ծերության դեմ պայքարի միջոցներն ու հնարավորությունները, կբացահայտվեն ծերանալու ընթացքում առաջացող բոլոր հիվանդությունների դեմ դեղամիջոցները, հաղորդում է RBK-Daily-ն։
«Շատ մեծ է հավանականությունը, որ առաջիկա 25 տարում բժշկությանը կհաջողվի վերահսկողության տակ վերցնել ծերացման գործընթացը», – ասել է դի Գրեյը։
Նրա վարկածի համաձայն շատ մոտ ապագայում յուրաքանչյուր մարդ կսկսի շատ հաճախ այցելել մասնագետների և թերապևտիկ միջոցառումներ անցնել, այդ թվում գենային թերապիա, իմունիտետի ստիմուլիացիա և այս բոլոր միջոցները հնարավորություն կտան մարդուն շատ երկար ժամանակ առողջական լավ վիճակում մնալ։ Հիմնական գաղափարը կանխարգելիչ հերիատրիան է (ծերունական հիվանդությունների բուժում), ինչը թույլ է տալիս օրգանիզմի բջիջներին վերականգնվել մինչ այն պահը, երբ դրանք մտնում են կյանքի պաթոգեն փուլը։
Դի Գրեյի գաղափարներին գիտական աշխարհում լուրջ հակադրություններ կան։ Մասնավորապես, Մասաչուսեթսի համալսարաններից մեկը 20 հազար դոլար պարգև է խոստացել այն գիտնականին, ով կհերքի նրա հիպոթեզը
Категория: Հետաքրքիր | Просмотров: 452 | Добавил: VAHAG-EMINEM | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: